ԱՄՆ մեկնելիս Զելենսկին կանգ կառնի Կանադայում

ԱՄՆ մեկնելիս Զելենսկին կանգ կառնի Կանադայում

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ մեկնելիս կանգ կառնի Կանադայում, որտեղ հանդիպում կունենա վարչապետի և Եվրոպայի առաջնորդների հետ՝ առցանց ձևաչափով: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ կքննարկվեն փաստաթղթերի մանրամասները, որոնց մասին նախագահը խոսելու է Թրամփի հետ: Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի իր կարմիր գծերը, ներառյալ՝ տարածքները և Զապորոժիեի ատոմակայանի հարցը: «Ամեն ինչ կախված է Թրամփից, թե անվտանգության ինչ երաշխիքներ…

Read More
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում՝ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հույս ունի համաձայնեցնել պատերազմի ավարտի շրջանակային պայմանները: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության ծրագիրը հանրաքվեի դնել, եթե ՌԴ-ն համաձայնի առնվազն 60 օրով…

Read More
Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախում է եղել Կիևը, հարվածի տակ են հայտնվել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները: 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Բացի դրանից՝ Կիևի մարզում 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է…

Read More
2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցնող տարին՝ 2025 թվականը:  Նշվում է, որ 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով: «Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.   1. տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,   2. ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու…

Read More
Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ

Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ

Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ՝ հաղորդում է Khmer Times-ը: Սահմանային կոմիտեի համատեղ հայտարարության համաձայն՝ ռեժիմն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին, և գործելու է 72 ժամ: Համաձայնագիրը ստորագրել են Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարները: Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը և բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին…

Read More
Թրամփը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից

Թրամփը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից: POLITICO-ին տված հարցազրույցում խոսելով Ուկրաինայի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Թրամփը նշել է՝ նա ոչինչ չունի, մինչև ես չհաստատեմ դա: Միևնույն ժամանակ, Թրամփն ակնկալում է, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ կընթանա: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նախատեսում է…

Read More
Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը

Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը

Դեսպան Մարիամ Գևորգյանը Պունտա դել Էստե քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռիչարդ Վիլդեր Անանիկյան Բակերջյանին է հանձնել վերջինիս նշանակման հավաստագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նորանշանակ հյուպատոսը ներկայացրել է այդ պաշտոնում իր առաջիկա անելիքները, ընդգծել երկու երկրների միջև գործարար, մշակութային և զբոսաշրջային կապերի զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը։ Նյութերը գեներացվում…

Read More
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ «տարածքների մասնակի փոխանակման». Коммерсантъ

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ «տարածքների մասնակի փոխանակման». Коммерсантъ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ պատրաստ է Անքորիջի գագաթնաժողովում համաձայնեցված զիջումներին: Այդ մասին, ըստ Коммерсантъ թերթի, նա հայտարարել է Պետխորհրդի նիստում հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին։ Ուկրաինական Страна.ua պարբերականի և մյուս լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակումների համաձայն՝ խոսքը վերաբերում է Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջից հրաժարվելուն, որոնք Կրեմլը հայտարարել էր Ռուսաստանի մաս։ Коммерсантъ-ի  տվյալներով ՝…

Read More
Սպասվում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ ղազախական կողմի վերջնական զեկույցը

Սպասվում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ ղազախական կողմի վերջնական զեկույցը

Ղազախստանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի պահանջներին համապատասխան հրապարակել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»  ընկերությանը պատկանող Embraer ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջանկյալ զեկույցը: Դրա համաձայն՝ հետաքննությունը հայտնաբերել է զենքի մաս կազմող կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքի բեկորներ են: Միջանկյալ զեկույցում չի նշվել այդ զենքի համակարգի մոդելը: Ադրբեջանական լրատվամիջոցները արձագանքել…

Read More