Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA
Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք և առաջ շարժվել դեպի Ջաբաթա Ալ-Խաշաբ բնակավայրի ծայրամասեր՝ հայտնել է SANA գործակալությունը: Նշվում է, որ գործողությանը ներգրավվել է վեց ռազմական մեքենաներից բաղկացած շարասյուն, որն ուղեկցվել է հետախուզական անօդաչու թռչող սարքով: Գործակալության տվյալով՝ նախօրեին իսրայելական ուժերը գնդակոծել են Արևելյան Թել ալ-Ահմարի շրջանը՝ արձակելով երեք արկ և կրակ բացելով հրաձգային զենքերից:…
