Պետք է շարունակել գործողությունները Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին

Պետք է շարունակել գործողությունները Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպմանը նշել է, որ հարկավոր է շարունակել հարձակողական գործողությունները Դոնբասի շրջանը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ 2025 թվականի ընթացքում ռուսական ուժերն Ուկրաինայում գրավել են 6460 քառակուսի կմ տարածք, այդ թվում՝ 334 բնակավայր: Նյութերը…

Read More
Կիմ Չեն Ընը հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին

Կիմ Չեն Ընը հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին

Կիմ Չեն Ընը Դեղին ծովի ջրային տարածքում հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին՝ հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Նշվում է, որ փորձարկումների նպատակն է եղել ստուգել համապատասխան ստորաբաժանումների մարտունակությունն ու պատասխան հարված հասցնելու ունակությունը: Զորավարժությունների ընթացքում մշակվել են հրթիռների կառավարման և կրակային առաջադրանքների կատարման հմտությունները, ինչպես նաև ստուգվել է համակարգի հուսալիությունը։…

Read More
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ դա պատճառաբանելով երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կղզու շուրջ տեղակայվել են զորքեր, ռազմանավեր, կործանիչներ և հրետանի:   Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը նշել է՝ այս գործողություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում…

Read More
Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:  Ընդգծվել է, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը:  Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ…

Read More
Թուրքիայում երեք ոստիկան է զոհվել հակաահաբեկչական գործողության ընթացքում. Երլիքայա

Թուրքիայում երեք ոստիկան է զոհվել հակաահաբեկչական գործողության ընթացքում. Երլիքայա

Թուրքիայում երեք ոստիկան զոհվել է, 8 ոստիկան և անվտանգության 1 աշխատակից՝ վիրավորվել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դեմ գործողության ընթացքում՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Ելիքայան: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացի են եղել։  Գործողությունն իրականացվել է Յալովա քաղաքից ոչ հեռու գտնվող տանը, որտեղ, ենթադրաբար, թաքնվել են «Իսլամական պետության» անդամները։ …

Read More
Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո: Մասնավորապես, Դոնբասի 90 տոկոսը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 75 տոկոսը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ:…

Read More
Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է, «Թրիփի» շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը: «Թրիփով» Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը: «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը,…

Read More
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թ. փետրվարի 28-ը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թ. փետրվարի 28-ը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Որոշումը կգործի բոլոր արտահանողների համար, այդ թվում՝ անմիջական արտադրողների: Մեկ այլ փաստաթղթով երկարաձգվել է դիզելային վառելիքի, նավային վառելիքի, և այլ գազային յուղերի, այդ թվում՝ բորսայում գնվածների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ից:…

Read More
Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը

Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը՝ հայտնել Է պաղեստինյան էքսկլավի առողջապահության նախարարությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում ընդհանուր վիճակագրությանը ավելացվել է ևս 292 զոհ, որոնց մահը նախկինում չի հաստատվել: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է 414 մարդ, վիրավորվել՝…

Read More
Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար. Բայրաքթար

Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար. Բայրաքթար

Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար՝ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը: «Այդ միջոցները, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն 2026-2027 թվականներին։ Դրանցից առնվազն 4-5 միլիարդ դոլար կներգրավվի 2026 թվականին օտարերկրյա ֆինանսավորման տեսքով»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը: 2010 թվականի համաձայնագրի համաձայն՝ «Ռոսատոմը» կառուցում է երկրում առաջին ատոմային էլեկտրակայանը, որը գտնվում…

Read More