Ադրբեջանն ավարտել է Նախիջևանի երկաթուղու վերակառուցման նախագծային աշխատանքները
«Ադրբեջանի երկաթուղիներն» ավարտել է Նախիջևանում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները։ Ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը նշել է, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում։ «Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթգիծ։ Նպատակ ունենք ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը…
