Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ։
Նիստին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացված տարբեր սոցիալական նախագծերի վրա։
Խորհրդի նիստին քննարկվել են գալիք տարվա ծրագրերը, առողջապահական և սոցիալական ծրագրերում կատարված փոփոխությունները, ինչպես նաև 2026 թվականի համար նախատեսված մշակութային միջոցառումները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ախալցխայի քաղաքապետարանում անձնական օգնականի ծրագրի ընթացքին, Կույրերի միավորման շահառուների կարիքներին, այդ թվում՝ կույրերի ֆիզիկական և հոգեբանական վերականգնման նախագծի մշակման համար ֆինանսական աջակցությանը։
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին նշել է, որ քաղաքապետարանը կանի ամեն ինչ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու համար։
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհուրդը Ախալցխայի քաղաքապետին կից խորհրդատվական մարմին է, որը իր իրավասության շրջանակներում քննարկում է Ախալցխայի քաղաքապետարանում հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ համակեցության և հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերը։
