Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին

Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին

Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին  և գրավեցին մրցանակային տեղեր։

Բուդապեշտում կայացած Եվրոպայի պատանեական առաջնությանը Ախալքալաքից Գոռ Այվազյանը մինչև 18 տարեկանների խմբում բռնցքամարտում գրավեց երրորդ տեղը։ Գրիշա էլիզբարյանը հաջողության հասավ Երևանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և գրավեց երրորդ տեղը։ Իսկ Սոս Խաչատրյանը ձյուդոյում գրավեց երրորդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն մարզիկներին հանդիսավոր կերպով դիմավորեցին Ախալքալաքի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահների տեղակալները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններրի այլ ներկայացուցիչներ շնորհավորեցին երիտասարդ մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթեցին նրանց հաջողություններ ապագայում երկրի և մունիցիպալիտետի բարձր մակարդակի պահելու համար։