
Թրամփը շատ ավելի վատ է լինելու Ռուսաստանի համար քան Բայդենը | Կովկասի հարցը միանշանակ նրա սեղանին է
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Թրամփը շատ ավելի վատ է … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Թրամփը շատ ավելի վատ է … source
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով: Վերջին պաշտոնական տվյալներով՝…
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը՝ չնայած դա արագ անելու՝ Դոնալդ Թրամփի խոստումներին։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին սթափվել՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը: Էմանուել Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը, որ առաջիկայում ուկրաինական կողմը կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի…
Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով: Պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության…
Իսրայելի վարչապետը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ռազմական նոր գործողության մասին: Նրա խոսքով՝ դա հակաահաբեկչական գործողություն է, որի նպատակը անվտանգության ամրապնդումն է: Բենիամին Նեթանյահուն նշել է, որ այն ստացել է «Երկաթե պատ» անվանումը: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը համակարգված և վճռական պայքար է մղում իրանական ուժերի դեմ:
Վրաստանում ստուգված 300 000 բաժանորդներից 28 000-ի դեպքում բաժանորդից անջատվել է բնական գազի սարքը։ 28 հազար բաժանորդ ուներ այսպես կոչված «սպանող սարքավորում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի օմբուդսմենի պաշտոնակատար Նինո Գուլեիշվիլին։ Նինո Գուլեիշվիլիի խոսքով, պոտենցիալ վտանգ կար, որ այսպես կոչված «սպանող սարքը» մեծ վնաս կհասցներ օգտագործողին։ SOCAR Georgia Gas-ը ստուգել է մոտ 300.000 բաժանորդ, և այս…
Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր խնդրանքով ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավվել են Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովմանը, ու երբ ժամանակը լրացավ, մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և տեղեկացրինք, որ սահմանի այդ հատվածը կարող ենք պահպանել մեր ուժերով՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ դա չի կարող…
Մենք շահագրգռված ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդվեն: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կշարունակեն պահանջարկ վայելել, և բոլոր ուղղություններում,…
Երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Սերգեյ Լավրովի խոսքով՝ բանակցությունները հագեցած և արդյունավետ են եղել: «Մենք անկեղծորեն քննարկել ենք մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Մի շարք հարցերի վերաբերյալ մենք կարողացել ենք գալ փոխընդունելի լուծումների: «Մենք ընդգծել ենք մեր հանձնառությունը Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, ներառյալ՝ ռազմաքաղաքական…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը։ «Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և հարևանության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա կարևորել է երկու երկրների բոլոր գերատեսչությունների միջև պարբերական շփումները: ՌԴ արտգործնախարարն անդրադարձել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի 78 որոշում: Թրամփի պաշտոնավարման առաջին օրը ԱՄՆ-ը դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչպես նաև Փարիզի կլիմայական համաձայնագրից: ԱՄՆ նոր նախագահը հրամանագիր է ստորագրել նաև պետական գրաքննությունը կանխելու մասին: Թրամփը նաև ներում է շնորհել 1500 մարդու, որոնք մեղադրվել են 2021…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Ամերիկացի ժողովուրդը հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել է ֆաշիզմին և կոմունիզմին և այժմ գտնվում է պատմության չորս մեծագույն տարիների շեմին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նա հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։ «Ամերիկյան նավերը չափից ավել են վճարում և ազնվորեն չեն սպասարկվում, չեն սպասարկվում նաև ԱՄՆ…
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել ամերիկյան տարածք ապօրինի ներգաղթյալների մուտքը և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը։ «ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, մենք կսկսենք միլիոնավոր հանցավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։ Թրամփը խոստացել է՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի…
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային։ Մինչ այդ պետության ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և նրա կնոջը պաշտոնական նստավայրում դիմավորել են հեռացող փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։ Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Բևեռային ցրտի պատճառով ԱՄՆ 47-րդ նախագահը երդում կտա ոչ թե Կապիտոլիումի աստիճաններին, այլ ներսում։ Փոփոխությունները կատարվել են վերջին պահին՝ ստիպելով անվտանգության ուժերին վերանայել մի շարք հարցեր: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի ռոտոնդայի տակ վերջին քառասուն տարվա ընթացքում առաջին անգամ: Քանի որ շենքը կարող է տեղավորել ոչ ավելի, քան 700 մարդու, Capital One Arena-ն՝ 20.000 տեղանոց…
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը: «Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող ճնշել ընդդիմության ձայները կամ սահմանափակել խոսքի ազատությունը առանց հետևանքների»,- նախաձեռնությունը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: ԵՀ-ն բացատրել…
Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի կրթության և գիտության հարցերով խորհրդական։ Ինչպես հայտարարում են կառավարության վարչությունում, Լեւան Իզորիան վերջերս նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Բացի այդ, իրենց իսկ տեղեկություններով, Լևան Իզորիան Իրակլի Կոբախիձեի խորհրդական է նշանակվել Գերմանիայում նրա դեսպանի լիազորությունների ավարտից հետո։ Ի գիտություն ձեզ, այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ…
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պատմական ամուր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը։ Ուշադրություն է դարձվել խորհրդարանական համագործակցության հետագա խորացման կարևորությանը։ «Կողմերը քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական զարգացումները»։…
Այսօր կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և հրավիրյալների թեման դարձել է միջազգային մամուլի բուռն քննարկումների առարկա: Եվրոպական ոչ մի պետության կամ կառավարության ղեկավար 1874 թվականից ի վեր երբևէ չի մասնակցել ամերիկացի նախագահների երդմնակալությանը: Ավանդաբար այդ օրն ամերիկացիների համար համարվում է ներքին իրադարձություն, և արտասահմանյան երկրները սովորաբար ներկայացված են լինում իրենց դեսպաններով:…
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրաման` էներգետիկայի, սահմանների և ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «մի շարք գործադիր հրամաններ և գործողություններ, որոնք հիմնովին կբարեփոխեն ամերիկյան կառավարությունը»։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, նախագահն արտակարգ դրություն կհայտարարի պետական սահմանին, ԱՄՆ…
Սիրիայի քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որը 14 տարվա պատերազմի ընթացքում ստեղծել է կիսաինքնավար գոտի, բանակցություններ է վարում Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Սաուդյան Արաբիայի Asharq News հեռուստաալիքի հետ հարցազրույցում SDF-ի հրամանատար Մազլում Աբդին (նաև հայտնի է որպես Մազլում Քոբանի) ասել է, որ իրենց հիմնական պահանջներից մեկը Սիրիայի ապակենտրոնացված կառավարումն է: Նա նշել է, որ…
Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ կազմակերպությունը կիրակի՝ հունվարի 19-ի երեկոյան, Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) է հանձնել երեք կին պատանդի: Նրանց արձակումից յոթ ժամ անց Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի: Ազատված պաղեստինցիների թվում է Հորդանան գետի արևմտյան ափի 78 և Արևելյան Երուսաղեմի 12 բնակիչ։ Ynet պորտալի տվյալներով՝ նրանց…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է՝ հայտնել է The Jerusalem Post-ը: Նշվում է, որ տուժածներից մեկը մոտ 20 տարեկան տղամարդ է. նա մարմնի վերին մասում դանակի լուրջ վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են: Թել Ավիվում դանակահարության դեպքը հետաքննվում է որպես ենթադրյալ ահաբեկչական գործողություն: Ոստիկանության տվյալով՝…
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է, որ երկու տերությունները մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը և ունակ են ինքնուրույն ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մոսկվան և Թեհրանը համաձայն չեն, որ դրսից ինչ-որ մեկը որոշի մեր երկրների դերը։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն քաղաքականություն վարել և…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել են Բելգրադ՝ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցությունների: Նշվում է, որ քննարկումների կենտրոնում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու էներգետիկ անվտանգությունը՝ «հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ միջանցքների»: Օրբանը նշել է, որ Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն…