Մոլդովայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ է ներկայացվել

Մոլդովայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ է ներկայացվել

Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ: Խորհրդարանի պատգամավոր, Ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 24-ը աշխարհի ամբողջ հայության համար Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է: «Այսօր մենք ոգեկոչում ենք նահատակված 1,5 մլն անմեղ հայերի հիշատակը, որոնք ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության…

Read More
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915-1923 թթ զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915-1923 թթ զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն

Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,- նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից: Today, on April 24, we pay our tribute to the memory of…

Read More
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Փասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին: Հարկավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և թույլ չտալ, որ նման վայրագությունները կրկնվեն»,- հայտարարել է պաշտոնյան քաղաքային խորհրդի նիստում:

Read More
Հնդկաստանի և Պակիստանի միջև նոր լարվածություն

Հնդկաստանի և Պակիստանի միջև նոր լարվածություն

Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին Նյու Դելիում, արգելել է Պակիստանի քաղաքացիների մուտքը և 48 ժամ է տվել երկրում գտնվող պակիստանցիներին պետության տարածքը լքելու համար: Հնդկաստանը փակել է նաև Հնդկաստան-Պակիստան սահմանի անցակետը: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան նախօրեին Հնդկաստանի Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Պակիստանն էլ փակել է…

Read More
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Ախալցխայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Այսօր Ախալցխայում տեղի  ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ։ Եղեռնի  հուշարձանի մոտ հավաքվեեցին  հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում բանախոսներն ընդգծեցին պատմական հիշողության պահպանման և նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու կարևորությունը։ Ամեն…

Read More
Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում: Այդ մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը:  Նա ընդգծել է բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերին դիմակայության կարևորությունը: Աունը համերաշխություն…

Read More
Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք. Թրամփ

Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք. Թրամփ

Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր…

Read More
Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ​​շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։ Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական…

Read More
Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել…

Read More
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են կրճատվել 50-65%-ով. WSJ

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են կրճատվել 50-65%-ով. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-65%։ Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ չինական ապրանքների համար իր սահմանած 145 տոկոս մաքսատուրքերը…

Read More
შალვა პაპუაშვილი ეუთო-ს გენერალურ მდივანს შეხვდა

Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է և դրական է գնահատել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը։ Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոսքով՝ ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Վրաստանում կայունությանն ու անվտանգությանը։ Խորհրդարանի տվյալներով՝ կողմերը քննարկել են…

Read More
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով: Պատգամավոր Քիմ Վելսը հայտարարել է. «Այս հայտարարությունն ուղղված է ընդունելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այս տարի լրանում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված՝ հայերին, հույներին և ասորիներին հասցված սարսափելի իրադարձության 110-րդ տարելիցը: Հրաշալի հայկական համայնքը մեր նահանգի…

Read More
Բուլղարիայի պատգամավոր Դեսիսլավ Տասկովի հայտարարությունը  սոցիալիստական կուսակցության անունից՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Բուլղարիայի պատգամավոր Դեսիսլավ Տասկովի հայտարարությունը սոցիալիստական կուսակցության անունից՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը  հայտարարություն է տարածել Սոցիալիստական կուսակցության անունից՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ին հիշատակում ենք Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ հայերի դեմ իրականացված զանգվածային բռնաճնշումների տարելիցը։ 110 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան սկսվեցին զանգվածային ձերբակալությունները։ Մեկ ամսում հարյուրավոր հայեր՝ ներառյալ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ ու պատգամավորներ, արտաքսվեցին ու…

Read More
Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը կնվազեն, բայց չեն վերացվի. Թրամփ

Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը կնվազեն, բայց չեն վերացվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք ու առևտրային համաձայնության գալ Պեկինի հետ։ «145%-ը շատ բարձր է։ Դրանք զգալիորեն կնվազեն, բայց զրոյի չեն հասնի»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Ինչպես նշում է The Hill-ը, ԱՄՆ նախագահը նաև լավատես…

Read More
Ուժեղ երկրաշարժ Ստամբուլում

Ուժեղ երկրաշարժ Ստամբուլում

Ստամբուլի մոտակայքում՝ Մարմարա ծովում, կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ Առաջինը՝ 3.9 մագնիտուդով էր, երկրորդը՝ ավելի հզոր՝ 6.2 մագնիտուդով, ևս երեք հետցնցում՝ 4.9, 4.4, 4.5 մագնիտուտով, հաղորդել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։ TRT-ի փոխանցմամբ՝ ուժեղ ցնցումները զգացվել են Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան մյուս շրջաններում։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան՝ չնայած…

Read More
Ռուսական դրոնները կրկին հարվածել են ուկրաինական քաղաքներին, կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական դրոնները կրկին հարվածել են ուկրաինական քաղաքներին, կան զոհեր ու վիրավորներ

Չորեքշաբթի առավոտյան Մարգանեցում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է տեղական ձեռնարկությանը պատկանող ավտոբուսին։ Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի խոսքով՝ զոհվել է 9 մարդ, վիրավորվել է առնվազն 30-ը, հայտնում է BBC-ն։ Ըստ ԶԼՄ-ների՝ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ռուսական բանակը ևս մեկ զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Թիրախում են եղել Կիևի, Խարկովի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերը, կան…

Read More
Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են. Փաշինյան

Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:   «Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական հարձակումից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով։   Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրված է վարչապետի X-ի էջում։   X-ի…

Read More
Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին

Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեկ Ալ Սայիդին: Ղեկավարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Մասկատը փոխգործակցություն են մշակում հաղորդակցությունների, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտներում: Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ընկերությունները…

Read More
Վենսը Հնդկաստանին կոչ է արել գնել ամերիկյան F-35 կործանիչներ

Վենսը Հնդկաստանին կոչ է արել գնել ամերիկյան F-35 կործանիչներ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել: Հնդկաստան կատարած այցի շրջանակում նա կոչ է արել Նյու Դելիին գնել ամերիկյան F-35 կործանիչներ։ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հնդկաստանին յուրացնելու գազի և օգտակար հանածոների պաշարները։ ԱՄՆ փոխնախագահը նաև առաջարկել է քննարկել հնդկական շուկա ամերիկյան ապրանքների մուտքի…

Read More
Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը. Պեսկով

Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը. Պեսկով

Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:   Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը:   «Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։   Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական…

Read More
Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ

Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ

Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կրթօջախը բողոքում է, որ Սպիտակ տունը սառեցրել է 2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորման ծրագիրը։   «Դա անօրինական է և դուրս է կառավարության լիազորություններից», — նշել են կրթական հաստատությունում: Հարվարդի ղեկավարության խոսքով՝ բժշկական, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կրճատումը խաթարում է ամերիկացիների կյանքը փրկելուն ուղղված ջանքերը:   Օրեր առաջ…

Read More
საქართველოს ეუთო-ს გენერალური მდივანი ეწვია

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վրաստան

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։ Նրանց տվյալներով՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 22-ին կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որից հետո Մակա Բոճորիշվիլին եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ «Նախատեսվում է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Վրաստանի գործադիր և…

Read More
Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում: «Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը:…

Read More
Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Գրուշկո

Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Գրուշկո

Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն, որովհետև այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Նա հավելել է՝ հայ գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է։  «ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ կերպով, տնտեսության աճ է նկատվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Եվ դա հսկայական հարստություն…

Read More
Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։…

Read More