Թրամփն այս շաբաթ ՌԴ-ից պատասխան է ակնկալում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Թրամփն այս շաբաթ ՌԴ-ից պատասխան է ակնկալում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հույս ունի այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի հարցի վերաբերյալ։ «Մենք այս շաբաթ կլսենք այդ մասին Ռուսաստանից»,- ասել է Թրամփը և հավելել, որ փորձում է «կանգնեցնել» Ռուսաստանին, քանի որ այն շատ ավելի մեծ ռազմական տերություն է, քան Ուկրաինան»: Նրա խոսքը մեջբերում է Bloomberg-ը։ Ավելի վաղ ԱՄՆ…

Read More
Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է

Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է

Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի պետական ​​համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 2 մարդ, 6-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը քոլեջի 20-ամյա ուսանող Ֆենիքս Այքներն է՝ ոստիկանության փոխգնդապետ Ջեսիկա Այքների որդին: Իշխանությունների տվյալներով՝ զոհերը համալսարանի ուսանողներ չեն։ Նրանց մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։ Դպրոցի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է դասերը և…

Read More
ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագրի կնքման մտադրության մասին

ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագրի կնքման մտադրության մասին

Ուկրաինան և Միացյալ Նահանգները հուշագիր են ստորագրել երկու երկրների համար շահավետ համաձայնագրի վերջնականացման ու ստորագրման մտադրության մասին, հաղորդել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Այսօր մենք քայլ արեցինք Միացյալ Նահանգների հետ համատեղ Տնտեսական գործընկերության համաձայնագրի ուղղությամբ: Ստորագրված հուշագիրը վկայում է մեր թիմերի կառուցողական աշխատանքի և մտադրության մասին՝ ավարտին հասցնելու և կնքելու համաձայնագիր, որը ձեռնտու կլինի…

Read More
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել ԱՄՆ հետ աշխատանքը՝ Ուկրաինայի հարցով։ Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր և Սթիվեն Ուիթքոֆի շփումների մասին։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել։

Read More
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայում՝ համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայում՝ համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի Թալահասի քաղաքում գտնվող պետական ​​համալսարանի շենքում։ Առնվազն վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների ստացած վնասվածքները գնահատվում են իբրև ծանր։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակ բացողը բերման է ենթարկվել, ենթադրվում է, որ նա միայնակ է գործել։

Read More
Չինաստանը պատրաստ է հարգանքի վրա հիմնված երկխոսության ԱՄՆ-ի հետ

Չինաստանը պատրաստ է հարգանքի վրա հիմնված երկխոսության ԱՄՆ-ի հետ

Պեկինը հորդորում է Վաշինգտոնին դադարեցնել մաքսատուրքերի, շանտաժի և ճնշման քաղաքականությունը՝ հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը: Հե Յունցյանի խոսքով՝ Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության և առևտրատնտեսական գործակցության: Նա հայտնել է, որ նախարարությունն աշխատանքային կապեր է պահպանում ամերիկյան կողմի հետ։ Այժմ Չինաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած հավելյալ մաքսատուրքերը հասնում են 145 տոկոսի: Ավելի…

Read More
Փարիզում քննարկվել են հակամարտությունը Ուկրաինայում և Իրան-ԱՄՆ լարվածությունը

Փարիզում քննարկվել են հակամարտությունը Ուկրաինայում և Իրան-ԱՄՆ լարվածությունը

Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, որը վերջին օրերին հանդիպել է Վլադիմիր Պուտինի և միջուկային գործարքի հարցով իրանական պատվիրակության հետ: Հայտնի է, որ փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը և Իրան-ԱՄՆ լարվածությունը: Զուգահեռ, Փարիզում են նաև Կիևի ներկայացուցիչները, որոնք բանակցություններ են անցկացրել եվրոպացի…

Read More
განათლების სამინისტრო სკოლებში ჩინური ენის სწავლების საკითხზე განცხადებას ავრცელებს

Վրաստանի Կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել դպրոցներում չինարեն լեզվի ուսուցման վերաբերյալ

Առաջին օտար լեզուն, որը պարտադիր է բոլոր աշակերտների համար, անգլերենն է. երկրորդ օտար լեզվի ուսուցումը սկսվում է 5-րդ դասարանից և կարող է լինել ցանկացած լեզու, որը աշակերտը/ծնողը կընտրի իրենց հայեցողությամբ»,- ասված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հայտարարության մեջ։ Նրանց խոսքով, այս փուլում 15 դպրոցներում չինարենը դասավանդվում է որպես լրացուցիչ ծառայություն։ Ըստ նախարարության, քանի…

Read More
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը: Նա շեշտել է՝ Մոսկվան միշտ ուրախ է աջակցել Երևանին և Բաքվին՝ առաջ մղելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Լիարժեք գործակցության հնարավորինս շուտ վերսկսումը, իհարկե,…

Read More
Ախալցխայում մեքենան վրաերթի  է ենթարկել կնոջը, սկսվել է հետաքննություն

Ախալցխայում մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը, սկսվել է հետաքննություն

Այսօր, երեկոյան Ախալցխայում՝ Նաթելաձեի փողոցում, հետիոտնային անցումում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան։ Ինչպես հայտնում են շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունից, վրաերթի ենթարկվածը շտապօգնության բրիգադով տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա։ Ըստ «Իմեդի» կլինիկայի կլինիկական մենեջերի՝ հիվանդի վիճակը ծանր չէ, սակայն այս պահին նա անհրաժեշտ հետազոտություններ է անցնում։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն…

Read More
Հարվարդի համալսարանի դեմ նոր սահմանափակումներ կարող են կիրառվել

Հարվարդի համալսարանի դեմ նոր սահմանափակումներ կարող են կիրառվել

ԱՄՆ իշխանությունը սպառնում է չեղարկել օտարերկրացի ուսանողների՝ Հարվարդ ընդունվելու իրավունքը, եթե համալսարանը հրաժարվի տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ժամանակ է տվել՝ մինչև ապրիլի 30-ը: Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել Սահմանադրությունը: Ավելի…

Read More
Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը բավականին օգտակար էր. Բայրամով

Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը բավականին օգտակար էր. Բայրամով

Բաքուն հանդես է գալիս երկխոսության և առկա հարցերը քննարկելու օգտին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:   Նա հավելել է՝ Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր:   «Այն կարևոր էր, քանի որ առաջինն էր Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո»,- ընդգծել է նա:   Բայրամովը կրկնել է՝ համաձայնագիրը…

Read More
Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ակցիաները

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ակցիաները

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում:  Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Իմամօղլուին և բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաներին: Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է՝ կանգ չեն առնի, մինչև Իմամօղլուն ազատ չարձակվի և չդառնա Թուրքիայի նախագահը: Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման…

Read More
Իրանը վճռական է՝ շարունակելու ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ. Արաղչի

Իրանը վճռական է՝ շարունակելու ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ. Արաղչի

Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան: Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների գործադրած ճնշմանը և կատարել գործակալության ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքով՝ Իրանը վճռական է՝ շարունակելու Գործակալության հետ համագործակցությունը և կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:…

Read More
Օդեսան հայտվել է ռուսական անօդաչուների հարվածների տակ Ռյուտեի այցից կարճ ժամանակ անց. Euronews

Օդեսան հայտվել է ռուսական անօդաչուների հարվածների տակ Ռյուտեի այցից կարճ ժամանակ անց. Euronews

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Օդեսա այցից ընդամենը մի քանի ժամ անց ռուսական զինուժը հարվածել է քաղաքին։ Ռյուտեն հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի «անսասան» աջակցությունն Ուկրաինային։ Նա նաև ողջունել է Միացյալ Նահանգների խաղաղարար ջանքերը, որը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի շուրջ, հայտնում է Euronews-ը։ Ռուսական անօդաչու թռչող…

Read More
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և պաղեստինցի ժողովրդի իրավունքները։ Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, մենք դեսպան ունենք Վարշավայում»,- Սիկորսկու խոսքը մեջբերում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք աջակցում ենք Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին»,- հավելել է արտգործնախարարը։ Ավելի վաղ…

Read More
Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա՝ Ուկրաինայի և Իրանի հարցերով բանակցելու. Politico

Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա՝ Ուկրաինայի և Իրանի հարցերով բանակցելու. Politico

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ուիթկոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իսկ Ռուբիոն՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում և Իրանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առևտրային հարաբերությունները՝ ԱՄՆ…

Read More
მიხეილ ყაველაშვილი 28-29 აპრილს სომხეთს ეწვევა

Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ին կայցելի Հայաստան

Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում։ Նա արդեն դիմել է կառավարություն՝ այցի հավանություն ստանալու համապատասխան առաջարկով։ Ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախատեսված են Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Վեհափառ Հայրապետի հետ։ «Վրաստանի նախագահին համաձայնություն տալ 2025 թվականի ապրիլի 28-29-ին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական…

Read More
Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած  «Գանձա» գրքի շնորհանդեսը

Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած «Գանձա» գրքի շնորհանդեսը

Ապրիլի 14-ին  Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած մեծածավալ «Գանձա» գրքի շնորհանդեսը։  Շուրջ 500 հայաստանաբնակ գանձացիներ հավաքվել էին իրենց ու իրենց գյուղի մասին մանրակրկիտ ու խորաթափանցորեն պատմող գրքի լույս աշխարհ գալը տոնելու։ Բացման խոսքով հանդես եկավ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության հախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Ելույթներ ունեցան գրքի խմբագիր և հրատարակիչ…

Read More
Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց ռազմաբազան։ Վերջին մի քանի օրվա ընթացքում բազայից դուրս է եկել երկու ռազմական շարասյուն՝ ավելի քան 70 և 200 միավոր տեխնիկայով, գրում է Al Arabiya News-ը: Կոնիկո հանքավայրում է գտնվում Սիրիայի գազի վերամշակման ամենամեծ գործարանը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ հանքավայրն…

Read More
Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան. Չինաստանի ԱԳՆ

Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան. Չինաստանի ԱԳՆ

Սպիտակ տան խոսնակը մեկնաբանել է առևտրային ոլորտում ԱՄՆ-Չինաստան լարվածությանը: Քերոլայն Լևիտը շեշտել է՝ այժմ գնդակը Պեկինի դաշտում է: «Չինաստա՛նը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք՝ նրանց: Չինաստանն այլ երկրներից տարբերվում է միայն նրանով, որ շատ ավելի մեծ է: Պեկինն էլ մյուսների պես ուզում է մեր փողերը և սպառողներին»,- նշել է նա: Սպիտակ…

Read More
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը. Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը. Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Բաքու և հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալիևը բարձր է գնահատել Կավելաշվիլու առաջին պաշտոնական այցն Ադրբեջան և կարևորել երկու հանրապետությունը միավորող նավթի և գազի, տրանսպորտի և կապի նախագծերը: Նա ընդգծել է, որ առանց Վրաստանի անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ…

Read More
ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները. Bloomberg

ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները. Bloomberg

ԱՄՆ իշխանությունները մեղմացրել են Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ գործարքի պայմանները։ Այդ մասին չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, հայտնել է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը զգալիորեն նվազեցրել է Կիևին նախկինում տրամադրված օգնության գնահատականը, որն Ուկրաինան պետք է վերադարձնի Միացյալ Նահանգներին՝ ռեսուրսների հաշվին։ Եթե ​​նախկինում Սպիտակ տունը խոսում էր 300 միլիարդ դոլարի մասին, ապա հիմա՝…

Read More
Վրաստանի նախագահն Ադրբեջանում է

Վրաստանի նախագահն Ադրբեջանում է

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ։ Քննարկվել են երկու երկրի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում գործակցությունը, ինչպես նաև շփումները տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում։ Ըստ վրացական կողմի՝ պաշտոնյաներն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։ Կավելաշվիլին և Ասադովը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը։ Միջազգային…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դոլար արժողությամբ 139 օտարերկրյա ծրագիր

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դոլար արժողությամբ 139 օտարերկրյա ծրագիր

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում և Հայաստանում օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը, հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): «Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,- հայտնել է DOGE-ը սոցիալական ցանցերում։ Ի թիվս այլոց, չեղարկվել է 2.4 միլիոն դոլար արժողությամբ «Բելառուսում ստեղծագործական բովանդակությամբ ապատեղեկատվությանն արձագանքելը» ծրագիրը: Կրճատվել են նաև…

Read More
Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին

Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Բելառուս այցի ընթացքում հայտարարել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի նպատակները չեն փոխվել, դրանք են՝ Ուկրաինայի ոչ միջուկային, չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և ապազգայնականացումը, Ռուսաստանի ներկայիս սահմանների ճանաչումը։ Սերգեյ Նարիշկինը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը փորձում է հասկանալ հակամարտության սկզբնապատճառները: Նա նաև նշել է, թե Ռուսաստանը և Բելառուսը զգում են ՆԱՏՕ-ի…

Read More
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին: InterNews-ի հետ հարցազրույցում Մխիթարյանը նշել է, որ այս մրցաշրջանը իր համար կարող է վերջինը լինել: «Հաճելի է պայքարել բոլոր տիտղոսների համար, ես շատ ուրախ եմ, որ հասել եմ իմ ֆուտբոլային կարիերայի այս պահին, քանի որ հնարավոր է,…

Read More