Արտգործնախարարների հեռախոսազրույց եւ Ֆրանսիայի մտահոգությունները
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը: Ալի Խամենեին նշել է՝ բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես: «Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես ենք, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է»,- նշել է նա: Խամենեիի խոսքով՝ միջուկային գործարքի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Ուկրաինա: Նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել է Օդեսա։ «Ուկրաինայի ժողովուրդն այդքան բան է վերապրել, այդ թվում՝ Ծաղկազարդին Սումիի վրա Ռուսաստանի հարձակումը։ ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել այսօր և զսպել ապագա ագրեսիան՝ ապահովելով արդար և կայուն խաղաղություն»,- X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները: Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար: Նա նաև ընդգծել է, որ Բաքուն…
Վրաստանի նախագահը ապրիլի 15-ին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Վրացական լրատվամիջոցների տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։ Ադրբեջանում…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որն ապրիլի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը, հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն է տեսնում: «Համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է այսպես կոչված հինգ շրջաններին: Սակայն իրավիճակն ավելի բարդ է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իսկապես խնդրահարույց հարցեր կան»,- ասել է ԱՄՆ…
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Իրանական կողմի տվյալով՝ քննարկվել են շաբաթ Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Ավելի վաղ դրանք քննարկել էին նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը նշել է, որ կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը: Ըստ թուրքական կողմի՝ առանձնահատուկ…
Վրաստանի նախագահը ապրիլի 15-16-ը առաջին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ փոխնախար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Սիրիայում վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: Արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, հավելել են աղբյուրները։
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, որը կներառի ստվերային նավատորմը և այլ տարրեր: Նախատեսվում է դրա շուրջ համաձայնության գալ մայիսին։ Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ մեծ փաթեթի նախագծի շուրջ քննարկումներին տեսակապի միջոցով մասնակցել է…
Կիևը և Վաշինգտոնը որոշակի համաձայնությունների են հասել ուկրաինական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ, սակայն գործարքն ավարտելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ փուլեր, երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Շաբաթ օրը Reuters-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրին, հաղորդել է, որ Վաշինգտոնում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանքարդյունաբերական գործարքի շուրջ բանակցությունները…
ირანის ისლამური რესპუბლიკის საგარეო საქმეთა მინისტრის პირველი მოადგილე მაჯიდ ტახტ რავანჩი დარწმუნებულია, რომ სომხეთსა და აზერბაიჯანს შორის სამშვიდობო შეთანხმების ადრეული ხელმოწერა მნიშვნელოვანი ნაბიჯი იქნება არა მხოლოდ ორი ქვეყნის, არამედ მთელი რეგიონის სტაბილურობისთვის. Region Monitor-თან ინტერვიუში რავანჩიმ ხაზგასმით აღნიშნა, რომ ირანი, როგორც კეთილმეზობლური ურთიერთობების მქონე ქვეყანა, მზადაა მხარი დაუჭიროს ამ ძალისხმევას. „წარსული წარსულია. ჩვენ უნდა გავამახვილოთ…
სომხეთის ეროვნული ასამბლეის თავმჯდომარეს, ალენ სიმონიანს, 14 აპრილს სატელეფონო საუბარი ჰქონდა საქართველოს პარლამენტის თავმჯდომარეს შალვა პაპუაშვილთან. მხარეებმა რეგიონული თანამშრომლობის შესაძლებლობების განვითარებასთან დაკავშირებული საკითხები განიხილეს. ამასთან, შეთანხმებული იქნა სომხეთისა და საქართველოს პარლამენტების ხელმძღვანელების შეხვედრის საკითხიც.
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հաստատել է պաշտպանության ուժերի և տնտեսական գոտու կազմակերպման մասին օրենքներում փոփոխությունները, որոնք զինվորականներին իրավունք են տալիս հարձակվել քաղաքացիական նավերի վրա, եթե նրանց գործողությունները դիտարկվեն սպառնալիք Բալթյան հանրապետության կարևոր օբյեկտների՝ կարևոր ենթակառուցվածքների, պաշտպանական օբյեկտների, նավահանգիստների և այլ կառույցների համար: Այդ մասին հայտնել է ազգային ERR հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ օրենքը հաստատվել էր խորհրդարանում: ՌԴ…
Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին Գալուզինի հայտարարությանը։ «Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման համար կա միայն մեկ խոչընդոտ, դա Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումն է։ Ռուսաստանը կարող է շատ հեշտությամբ վերացնել այդ պատնեշը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ի պատասխան Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության։ Ինչպես…
Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Վրաստանում կարմրուկի 142 դեպք է գրանցվել։ Ինչպես պարզաբանել է Իվանե Չխաիձեն, դեպքերի առանձնակի աճ է գրանցվում Սամցխե-Ջավախքում և Թբիլիսիում։ «Վրաստանում աճ կա, թեև ոչ այնքան կտրուկ, որքան այլ երկրներում։ 2022-ին գրանցվել է կարմրուկի 12 դեպք, 2023-ին՝ 26, իսկ 2024-ին՝…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է նախագահի պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև մեկ միլիոն անօրինական ներգաղթյալի, The Washington Post-ին հայտնել է դաշնային չորս ներկա և նախկին պաշտոնյա։ Նրանց խոսքով՝ այս թիվը զգալիորեն գերազանցում է տեղահանությունների նախորդ ռեկորդը Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանում (2009-2017)՝ տարեկան 400 հազար մարդ։ Պարբերականը նշել է, որ վերլուծաբաններն այդ թիվն…
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առիթով: «Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Չինաստանը դադարեցրել է հազվագյուտ մետաղների և մագնիսների լայն տեսականու արտահանումը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին: Պեկինի գործողությունները սպառնում են դադարեցնել այն բաղադրիչների մատակարարումները, որոնք կարևոր են ավտոմոբիլային, ավիատիեզերական և ռազմական արդյունաբերության համար ամբողջ աշխարհում, հաղորդում է The New York Times-ը (NYT): Չինաստանը նաև ուժեղացրել է յոթ հազվագյուտ հողային տարրի (սամարիում, գադոլինիում, տերբիում, դիսպրոզիում, լյուտեցիում,…
Վաշինգտոնում գերակշռում է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը։ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը լսում է Ուկրաինայի պատերազմի իրադարձությունների ռուսական մեկնաբանությունը: Նման գնահատական է հնչեցրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «Ինչպե՞ս կարող ես ականատես լինել մեր զոհողություններին ու տառապանքներին, հասկանալ, թե ինչ են անում ռուսները, միևնույն ժամանակ հավատալ, որ նրանք ագրեսոր չեն, որ նրա՛նք…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին, հույս է հայտնել հարցը արագ լուծել։ «Ես շատերի հետ եմ հանդիպել Իրանի հարցով, և մենք շատ արագ որոշում կկայացնենք»,- նախագահական նստավայրում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տունը հայտնել է, որ իրանա-ամերիկյան հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել։ Թրամփի վարչակազմը գոհ է…
Ուկրաինայում ընթացող պատերազմը խլել է մոտ 13.000 խաղաղ բնակչի և մինչև 100.000 ուկրաինացի զինվորի կյանք։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ռուսաստանն ամեն օր հարվածում է ուկրաինական քաղաքներին։ 1700 հարձակում դպրոցների վրա, 600 զոհված երեխա, հարձակումներ 780 հիվանդանոցի և կլինիկայի վրա։ Զոհվել են 13.000 խաղաղ բնակիչ և մինչև 100.000…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը՝…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը մեկ տարով երկարաձգելու մասին: Խոսքը 2021 թվականի ապրիլի 15-ի 14024 հրամանագրի մասին է, որը սահմանել և երկարաձգել էր նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Դրանք վերաբերում են մասնավոր և իրավաբանական այն անձանց, որոնց ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրում է կիբեռհարձակումների, ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտրություններին միջամտելու, Միացյալ…
Ավարտվել են Օմանի միջնորդությամբ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք տևել են ավելի քան 2,5 ժամ: Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը: Օմանի դիվանագետները հանդես են եկել որպես միջնորդներ։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Արաղչին և Ուիթքոֆը մի քանի րոպե…