Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այն հայեցակարգը, որով ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գազայի հատվածը: Հայտարարությունն արվել է, երբ նրա վարչակազմի պաշտոնյաները սկսել են հակասել նրա նախկին մեկնաբանություններին: «Տարածքը Իսրայելը կփոխանցի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- հինգշաբթի ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ այդ գաղափարը կնշանակի պաղեստինցիների վերաբնակեցում, և ամերիկացի զինվորների կարիք չի լինի: Թրամփը…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսաստանի տան» աշխատանքը, քանի որ այն գրանցված չէ որպես իրավաբանական անձ: «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Ըստ նրա՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովի խոսքով՝ կառույցը մեկուկես ամսվա ընթացքում պետք է…

Read More
Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ

Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար դիտարկում է երեք տարածք Աֆրիկայում՝ չճանաչված Սոմալիլենդը և Սոմալիի Փունտլենդը, ինչպես նաև Մարոկկոն, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը: Լրատվականը նշում է, որ «այդ երեք տարածքների համար ընդհանրությունը ԱՄՆ աջակցության խիստ անհրաժեշտությունն է», քանի որ «Սոմալիլենդը և Փունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, Մարոկկոն շարունակական տարածքային վեճ ունի Արևմտյան…

Read More
Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters

Պեկինը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հսկողություն հաստատելու Թրամփի փորձերին՝, հինգշաբթի հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով մարդկանց հարկադիր տեղաշարժի դեմ Պեկինի դիրքորոշումը: «Չինաստանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական ազգային իրավունքներին»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։ Երեքշաբթի Թրամփն առաջարկել էր ԱՄՆ-ի հսկողության տակ…

Read More
Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից  կսկսվեն կանոնավոր չվերթներ

Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթներ

Հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթերը Քութայիսի-Լիոնի միջև։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Օդանավակայանների ասոցիացիան։ Ըստ նրանց՝ նոր ուղիղ չվերթերը կիրականացվեն Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելի միջազգային օդանավակայանից Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան և հակառակը՝ շաբաթական երկու չվերթի հաճախականությամբ (երեքշաբթի, շաբաթ): Որոշումը կայացրել է Wizz Air-ը՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հետ…

Read More
Ջրհեղեղ Լենքորանում. հեղեղվել են տներ ու փողոցներ

Ջրհեղեղ Լենքորանում. հեղեղվել են տներ ու փողոցներ

Ադրբեջանի Լենքորան քաղաքում, ինչպես նաև Լենքորանի շրջանի Գիրդանի, Կոսալար և Շիլյավար գյուղերում երկու օր տևած ինտենսիվ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել ափերից, հեղեղել տներն ու հարակից տարածքները։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աղետից տուժած շրջաններից տարհանել են մոտ 20 մարդու: Իրականացվում է այն բնակիչների տարհանումը, որոնք չեն կարողանում ինքնուրույն լքել ջրհեղեղի տարածքները, ձեռնարկվում են անվտանգության…

Read More
Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Երբ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները կտրուկ մերժում առաջացրին ամբողջ աշխարհում, Վաշինգտոնի վարչակազմը փորձեց մեղմել նրա հայտարարությունները և հստակեցնել դիրքորոշումը։ Արաբական երկրներում պաղեստինցիների վերաբնակեցման մասին Թրամփի խոսքերը թշնամական չէին՝ չորեքշաբթի Գվատեմալա կատարած այցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա՝ խոսքը միայն «տների, ձեռնարկությունների և նման բաների վերականգնման հարցում աջակցության…

Read More
Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC

Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC

Ֆրանսիայի խորհրդարանը չի աջակցել վարչապետ Ֆրանսուա Բայրուի անվստահության քվեին, որը նախաձեռնել էր արմատական ​​ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը, երբ Բայրուն օգտվելով սահմանադրական հոդվածից, բյուջեն ընդունել էր առանց պատգամավորների քվեարկության: Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել ընդամենը 128 պատգամավոր, մինչդեռ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 289 ձայն։ Մնացած բոլոր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը՝ հաղորդում է Le Monde-ը։…

Read More
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով

Վաշինգտոնը պետք է քայլ անի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` համոզված է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով»՝ հաշվի առնելով երկրի իրողություններն ու ազգային շահերը»,- ասել է փոխարտգործնախարարը: Նրա խոսքով՝ Մոսկվան խափանել է Ջո Բայդենի գլխավորությամբ ամերիկյան նախկին վարչակազմի` Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու ծրագրերը։ «Այդ կուրսի ձախողման և…

Read More
Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին: «Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում: Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և…

Read More
Վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ «Ազգային աղոթքի նախաճաշի» բացմանը

Վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ «Ազգային աղոթքի նախաճաշի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

Read More
Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան։ Ադրբեջանական պետական ԱՊԱ և այլ գործակալությունների հաղորդմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանին հստակ ներկայացրել է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված իր պայմաններն ու պահանջները, որոնց մասին ասվել է ամենաբարձր մակարդակով։ Զեկույցում նշված է, որ 05։13։32 օդանավի կառավարման հիմնական համակարգերը խափանվել են, իսկ 05։21։32-ին համակարգող դիսպետչերը Գրոզնիին հայտնել է «Գորգ» գործողության մեկնարկի…

Read More
Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է երկիրը դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այդ մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հրահանգել է արտաքին գործերի նախարար Խերարդո Վերթեյնին Արգենտինան դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից»,- ասել է Ադոռնին մամուլի ասուլիսում։ Պատճառների թվում նա առաջին հերթին նշել…

Read More
Մասկին Սպիտակ տնից հիշեցրել են, որ նրա իշխանությունը սահմաններ ունի. NBC

Մասկին Սպիտակ տնից հիշեցրել են, որ նրա իշխանությունը սահմաններ ունի. NBC

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը նշանակվել է ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, վերջին օրերին Սպիտակ տնից հիշեցումներ է ստացել, որ իր իշխանությունը սահմաններ ունի, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները Մասկին հասկացրել են, որ նա ապարատի աշխատակից է և պետք է զեկուցի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին ռազմագերիներ են փոխանակել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով։ Համաձայնությունը ձեռք է բերվել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ազատ արձակված ռուսաստանցիներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ վերականգնման ու բուժման նպատակով։ Զելենսկին իր հաղորդագրության…

Read More
Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած Ախալցխայի մունիցիպալիտետի Կլդե գյուղի շրջակայքում։ Մահվան փաստը հաստատում է նաև ՆԳՆ-ն։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անձի ապօրինի ազատությունից զրկելը։ Հիշեցնենք, որ  27-ամյա Սանդրո Շեմազաշվիլին փետրվարի 2-ի գիշերը դուրս էր եկել տնից ու…

Read More
Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների ավելացման մասին

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների ավելացման մասին

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական պատերազմի կարգավորման համար շփումների թիվն ավելացել է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը այդ թեմայի շուրջ «շատ կառուցողական» բանակցությունների մասին։ «Առանձին գերատեսչությունների միջև իսկապես շփումներ կան, և վերջերս դրանք ակտիվացել են, բայց ես այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նրա խոսքը մեջբերում…

Read More
ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News

ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակում Սիրիայից ամերիկյան ամբողջ զորքը դուրս բերելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյայի։ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ պաշտոնյաները վերջերս հետաքրքրություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում, ինչի հետևանքով Պենտագոնը սկսել է պլաններ մշակել 30, 60 կամ 90 օրվա ընթացքում զորքի ամբողջական…

Read More
Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը

Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի օդանավակայանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։ Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռով տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։ Հանձնաժողովը հայտնաբերել է միմյանց հաջորդած երկու հարվածներից առաջացած հիդրոտեխնիկական համակարգերի և էլեկտրական լարերի…

Read More
Պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի հայտարարության արձագանքները

Պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի հայտարարության արձագանքները

Ստացվել են արձագանքները Թրամփի հայտարարությանը, որով նա առաջարկում է պաղեստինցիներին չվերադառնալ Գազայի հատված, այլ բնակվել հարևան պետություններում, իսկ ինքը ծրագրել է այդ տարածաշրջանը վերցնել ԱՄՆ-ի հսկողության տակ ու վերածել ծաղկող շրջանի: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Պաղեստինի իշխանությունները և Արաբական լիգան միացել են Եգիպտոսին ու Հորդանանին՝ մերժելով պաղեստինցիներին Գազայի հատվածից ու գրավյալ Արևմտյան ափից…

Read More
Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ասել է, որ Միացյալ Նահանգները «կվերահսկի» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան: Հայտարարությունը Թրամփն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելի ուշ նկարագրելով իր տեսլականը տարածքի վերաբերյալ որպես նոր «Ռիվիերա», գրում է CNN-ը: «Գազան մեր հսկողության տակ կլինի,…

Read More
Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ

Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ

Վաշինգտոնը շատ կառուցողական բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ, շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով, խոսում ենք ռուսների, Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ամերիկացի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեմ կարտահայտվի՞ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գրավված տարածքների պահպանմանը։ «Մենք…

Read More
Ուկրաինան մոտ 45100 զոհ ունի. Զելենսկի

Ուկրաինան մոտ 45100 զոհ ունի. Զելենսկի

Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նման թվեր է նշել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ։ Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհվածի և 370 հազար վիրավորի մասին։ Ուկրաինացի առաջնորդն այն ժամանակ ռուսական կորուստները գնահատել էր գրեթե 200 հազար սպանված…

Read More
Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին, հաղորդում է Սպիտակ տունը։ «ԱՄՆ նախագահը երկու կարգադրություն է ստորագրել, առաջինը՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին»,- հայտնում են Սպիտակ տնից։ Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, թե հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով։ Ըստ Ռոյթերսի` նա ԻԻՀ նախագահ Մասուդ…

Read More
Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ կքննարկի թուրքական ռազմաբազաների հարցը

Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ կքննարկի թուրքական ռազմաբազաների հարցը

Թուրքիայի նախագահն ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին: Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Ահմեդ Ալ Շարաայի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել Ռեջեփ Էրդողանի կողմից Դամասկոս ուղարկված նախագահական ինքնաթիռով՝ որպես բարեկամական ժեստ: Նշվում է, որ երկու երկրի ղեկավարների հանդիպման օրակարգում է համատեղ պաշտպանական պայմանագիրը, ըստ որի՝ Սիրիայում կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել։ Համաձայնագիրը նաև թույլ կտա Թուրքիային օգտագործել…

Read More
Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»: Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել,…

Read More