Ախալցխայի քաղաքապետարանում գրանցված 60 երիտասարդ և դպրոցական մեկնեցին Բակուրիանիի ձմեռային ճամբար

Ախալցխայի քաղաքապետարանում գրանցված 60 երիտասարդ և  դպրոցական մեկնեցին Բակուրիանիի ձմեռային ճամբար

Ախալցխայի քաղաքապետարանում գրանցված 60 երիտասարդ և դպրոցական երկու օր անմոռանալի և հաճելի ժամանակ կանցկացնեն Բակուրիանիում։ Նրանք հնարավորություն կունենան զբաղվելու տարբեր ճանաչողական և ժամանցային միջոցառումներով, ինտելեկտուալ խաղերով, զբաղվելու դահուկավազքով և ձնագնացներով։

Ախալցխայի  քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ճանապարհեց դպրոցականներին և երիտասարդներին Բակուրիանիի ձմեռային ճամբար։
«Դուք մեր հասարակության կարևոր մասն եք, որը պետք է զարգացնի մեր երկիրը և մեր քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը միշտ կօգնի ձեզ ունենալ զարգացման և զվարճանքի համար հարմար միջավայր։ Մեր ծրագրերը կհամապատասխանեն ձեր կարիքներին։ Ձեզ սպասում են արկածներով լի օրեր», — նշեց Վարլամ Ծիկլաուրին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Երիտասարդական ճամբարն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ախալցխայի քաղաքապետարանի կողմից։ Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն նաև ապագայում։