Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախք և հանդիպել է Ախալցխայի մունիցիպալիտետի աշակերտների ծնողների հետ։
Գիվի Միքանաձեն հանդիպման մասնակիցներին ներկայացրել է հանրակրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացվելիք նախաձեռնություններն ու ապագա ծրագրերը։
Նախարարը շեշտել է դպրոցական համայնքի, մասնավորապես՝ ծնողների, բարեփոխումների գործընթացում ներգրավման կարևորությունը։ Ինչպես նա նշել է, թիրախային խմբերի հետ հանդիպումները պարբերաբար անցկացվում են, որպեսզի նրանց դիրքորոշումները հնարավորինս հաշվի առնվեն որոշումների կայացման գործընթացում։
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ռեժիմով, և մասնակիցները ստացել են համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Քննարկումը շոշափել է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են դպրոցական համազգեստը, դասագրքերի որակի բարելավումը, դպրոցներում առողջ միջավայրի ապահովումը և այլն։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի, Ադիգենիի, Բորժոմի և Ասպինձայի պատվիրակ Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլախաուրնի և Խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։
