Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում հունվարի 21-23-ը սպասվող եղանակի մասին: Նրանց տվյալներով՝ Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 24-ը։
«Թբիլիսիում սպասվում է ցուրտ և հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, -6, ցերեկը՝ +2, +6 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունվարի 21-ին և 23-ին սպասվում են տեղումներ, իսկ հունվարի 22-ին՝ չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +1, +3, ցերեկը՝ +8 +10 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունվարի 21-ին և 23-ին սպասվում են տեղումներ, իսկ հունվարի 22-ին՝ չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3, +3, ցերեկը՝ +7, +9 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -5, -10, ցերեկը՝ +1, +6 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -8, -13, ցերեկը՝ -3, +2 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -7, -12, ցերեկը՝ +1, +4 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցղարո) սպասվում է ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -5, -10, ցերեկը՝ +1, +4 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Մթիանեթի, Փասանաուրի) սառը և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -8-13 աստիճան, ցերեկը՝ -2, +2 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -13, -18 աստիճան, ցերեկը՝ -1, -6 աստիճան», — նշված է տեղեկատվության մեջ։
