Ախալցխայի քաղաքապետարանը բազմազավակ ընտանիքների համար իրականացնում է միանգամյա սոցիալական օգնության ենթածրագիր։
Այս օգնությունը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում 0-ից մինչև 200,000 (ներառյալ) վարկանիշային միավոր ունեցող բազմազավակ ընտանիքներին, որոնց ծնողներից մեկը և բոլոր անչափահաս երեխաները կամ թոռները գրանցված են Ախալցխայի քաղաքապետարանի տարածքում։
Սոցիալական օգնության չափը սահմանվում է չորս երեխայի համար 500 լարի, իսկ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այս օգնությունը կավելանա 100 լարիով։
Ներկայացվող փաստաթղթեր՝
• Ծնողներից մեկի գրավոր դիմում։
• Ծնողների/ծնողի անձնագրի պատճենը։
• Բոլոր երեխաների/անչափահասների ծննդյան վկայականի պատճենը։
• Ծնողների գրանցման վայրը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)։
• Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայից քաղվածք անչափահասի ընտանիքի մասին։
• Ծնողներից մեկի բանկային հաշվի տվյալները։
Վճարումը կկատարվի անկանխիկ վճարման տեսքով՝ տրամադրված բանկային հաշվին։
