Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց հանդիպում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական անձանց ղեկավարների հետ։
Աշխատանքային հանդիպման ժամանակ, ընթացիկ տարվա ծրագրերից բացի, մանրամասն քննարկվել են ստեղծված իրավիճակը և համապատասխան արձագանք պահանջող մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Ռուբեն Կարապետյանը, Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
