Թրամփն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում և Վենեսուելայում

Թրամփն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում և Վենեսուելայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են երկրների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, առևտրի նպատակային ծավալի հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Անդրադարձ է եղել Գազայում և Վենեսուելայում տիրող իրավիճակին: Ավելի վաղ…

Read More
Պատրաստ եմ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին. Մարիա Մաչադո

Պատրաստ եմ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին. Մարիա Մաչադո

Վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը նախորդ տարի ստացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը, հայտարարել է, որ պատրաստ է այն հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումները: «Սա հսկայական պատմական քայլ է Վենեսուելայում ժողովրդավարական անցման համար»,- հայտարարել Է ընդդիմադիր գործիչը Fox News-ի եթերում։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում շարունակվում է լարվածությունը Նիկոլաս Մադուրոյի…

Read More
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը

Սույն թվականի Հունվարի 6-ին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն և Աստվածահայտնությունը։ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցեց Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Արժ. Տ. Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ և ներկայացրեց 2026թ․ Խաչքավորին։…

Read More
Առաջիկա 30 օրում Վենեսուելայում ընտրություններ չեն անցկացվելու. Թրամփ

Առաջիկա 30 օրում Վենեսուելայում ընտրություններ չեն անցկացվելու. Թրամփ

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը նշանակվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, գործակցում է ամերիկացի պաշտոնյաների հետ: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է՝ առաջիկա 30 օրում այդ երկրում ընտրություններ չեն անցկացվելու, քանի որ նախ հարկավոր է վերակառուցել Վենեսուելան և համապատասխան ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ: «Մենք պատերազմում ենք ոչ թե Վենեսուելայի, այլ թմրավաճառների…

Read More
Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից: Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: Տեղեկության համաձայն՝…

Read More
ԵՀ-ն չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես երկրի ղեկավար. Հիպեր

ԵՀ-ն չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես երկրի ղեկավար. Հիպեր

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը՝ որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։ «ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարական անցմանը, որը պետք է ներառի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Էդմունդո Գոնսալեսին և Մարիա Կորինա Մաչադոյին»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Գոնսալեսը 2024 թվականի ընտրությունում նախագահ Նիկոլաս Մադուրոյի մրցակիցն…

Read More
Թրամփը Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը

Թրամփը Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Քննարկվող օրինագիծը ներկայացրել է Սենատի երկկուսակցական անդամների խումբը 2025 թվականի ապրիլին։ Օրինագծի հիմնական հեղինակներն են Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ)։ Նախաձեռնությունը նախատեսում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ։ Օրենսդիրների առաջարկը ներառում է…

Read More