Բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը կգլխավորի Գազայի խաղաղության խորհուրդը
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի նախկին բանագնաց, բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովն ընտրվել է խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն: Խորհուրդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է և կոչված է վերահսկելու Գազայի հատվածում խաղաղ գործընթացը: Թրամփի ծրագրի համաձայն՝ Խորհուրդը պետք է վերահսկի պաղեստինյան նոր տեխնոկրատական կառավարության ստեղծումը, ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, միջազգային անվտանգության ուժերի տեղակայումը, իսրայելական զորքերի…
