Ախալցխայի մունիցիպալիտետի նորաստեղծ «Ախալցիխե» բասկետբոլի թիմի առաջին խաղն ավարտվեց հաղթանակով

Ախալցխայի մունիցիպալիտետի նորաստեղծ «Ախալցիխե» բասկետբոլի թիմի առաջին խաղն ավարտվեց հաղթանակով

Ախալցխայի մունիցիպալիտետի նորաստեղծ «Ախալցիխե» բասկետբոլի թիմի առաջին խաղն այսօր ավարտվեց հաղթանակով։ Թբիլիսիում անցկացվող A լիգայի ազգային առաջնությունում միմյանց դեմ մրցեցին Ախալցխայի «Ախալցիխե» և Թբիլիսիի «Թևերը»։ Ուրախալի է, որ խաղն ավարտվեց «Ախալցխայի» օգտին՝ 104:98 հաշվով։

Read More
Վրաստանի քաղաքացիները կստանան նոր դիզայնի նույնականացման քարտ

Վրաստանի քաղաքացիները կստանան նոր դիզայնի նույնականացման քարտ

Վրաստանի Արդարադատության նախարարության Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը սկսել է թողարկել նոր սերնդի, թարմացված դիզայնով էլեկտրոնային նույնականացման քարտեր։ «Դրանց անվտանգությունն ավելի է ամրապնդվում ժամանակակից անվտանգության հատկանիշներով և լիովին համապատասխանում է միջազգային ամենաարդիական չափանիշներին, իսկ դիզայնը լի է ազգային խորհրդանիշներով», — ասվում է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության հայտարարության մեջ։

Read More
Հունվարի 14-ին Վրաստանի  մեծ մասում սպասվում են ձյուն, ուժեղ արևմտյան քամիներ, 4-5 բալանոց փոթորիկ-Ազգային շրջակա միջավայրի գործակալություն

Հունվարի 14-ին Վրաստանի մեծ մասում սպասվում են ձյուն, ուժեղ արևմտյան քամիներ, 4-5 բալանոց փոթորիկ-Ազգային շրջակա միջավայրի գործակալություն

Ըստ  Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ հունվարի 13-ին Վրաստանում սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ տեղերում առատ, լեռներում՝ ձյան տեսքով։ Ըստ դրանց՝ հունվարի 14-ին երկրի մեծ մասում սպասվում են ձյուն, որոշ տեղերում ուժեղ արևմտյան քամիներ, ծովում 4-5 բալանոց փոթորիկ։ «Լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, ձնաբուք, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, ձնախառն անձրև և ձնահոսքի վտանգ։ Ձյան առատ տեղումների, ձնաբուքի,…

Read More
Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն պետքարտուղար Ռուբիոյի հետ

Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն պետքարտուղար Ռուբիոյի հետ

Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը հունվարի 14-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հաղորդել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ժամանակացույցին, որը կարող է փոփոխվել: Ավելի վաղ CBS-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի անդամները հունվարի 14-ին կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ՝…

Read More
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածի կառավարումը կհանձնի պաղեստինցի տեխնոկրատների կոմիտեին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածի կառավարումը կհանձնի պաղեստինցի տեխնոկրատների կոմիտեին

Գազայի հատվածը վերահսկող արմատական ​​իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր կառավարող մարմիններին հանձնարարել է պատրաստվել իշխանությունը փոխանցելու պաղեստինցի տեխնոկրատների անկախ կոմիտեին: Այն կկառավարի Գազան՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի ծրագրի։ Ակնկալվում է, որ այս շաբաթ Թրամփը կհայտարարի «Խաղաղության խորհրդի» կազմը, որը կվերահսկի պաղեստինյան կոմիտեն։ ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինի ինքնավարությունը դեռևս չեն հրապարակել տեխնոկրատների անունները,…

Read More
Մենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. Թրամփ

Մենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի Ռուսաստանը կամ Չինաստանն այն չգրավեն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կարող է դրան հասնել «հեշտ» կամ «դժվար ճանապարհով»։ Վերջերս Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիային պատկանող ինքնավար տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատելու մի քանի միջոց։ Վաշինգտոնը…

Read More
Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը. Գուտերեշ

Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ չափազանց մեծ ուժի կիրառման մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան և բազմաթիվ վիրավորների: «Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը և Իրանի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել…

Read More
Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN

Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN

Սպիտակ տունը քննարկում է միջամտության տարբերակներ՝ ի պատասխան Իրանում հարյուրավոր ցուցարարների սպանության մասին հաղորդագրությունների: Առաջարկվող տարբերակների մեծ մասը չի ենթադրում ռազմական գործողություններ: Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը վախենում է, որ ռազմական հարվածները կարող են հակառակ արդյունք տալ՝ ամրապնդելով աջակցությունն Իրանի ղեկավարությանը և դրանով իսկ խաթարելով բողոքի շարժումը: ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում…

Read More
Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ

Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն առաջարկել են բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ։ Վաշինգտոնը նախկինում սպառնացել է Թեհրանին ռազմական հարվածներով, եթե ցուցարարների վրա կրակոցները շարունակվեն։ «Նրանք երեկ զանգահարեցին բանակցելու համար։ Կարծում եմ՝  հոգնել են Միացյալ Նահանգների կողմից «ծեծվելուց», — լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով՝ «մենք կարող ենք գործել մինչև հանդիպումը»։   Իրանական…

Read More
Իրանը Թրամփին զգուշացրել է «ցանկացած հարձակման» դեպքում հետևանքների մասին

Իրանը Թրամփին զգուշացրել է «ցանկացած հարձակման» դեպքում հետևանքների մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ «ցանկացած հարձակում» կհանգեցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան բազաներին Թեհրանի պատասխան հարվածին: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Իսրայելը բարձր պատրաստվածության վիճակում է ԱՄՆ-ի կողմից Իրանի գործերին հնարավոր միջամտության ֆոնին, որտեղ երկրի տնտեսական իրավիճակի հետևանքով բողոքի ցույցեր են։ Նախօրեին այդ հարցը քննարկել են Իսրայելի…

Read More
Դեսպան Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանը

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը հունվարի 9-ին  մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի` ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը…

Read More