Ախալցխայի մունիցիպալիտետում  վատ եղանակային պայմանների պատճառով քաղաքային տրանսպորտի աշխատանքը ընթանում է խափանումներով

Ախալցխայի մունիցիպալիտետում վատ եղանակային պայմանների պատճառով քաղաքային տրանսպորտի աշխատանքը ընթանում է խափանումներով

Վատ եղանակային պայմանների  պատճառով Ախալցխայում  մունիցիպալիտետում  քաղաքային տրանսպորտը չի գործում 11 գյուղում և քաղաքի Աբ թաղամասում, — տեղեկատվությունը տրամադրել է քաղաքապետարանը։ Տրանսպորտային սահմանափակումները վերաբերում են մունիցիպալիտետի հետևյալ գյուղերին՝ Անի, Ճվինթա, Թիսելի, Պամաջ, Ծղալթբիլա, Մուսխ, Ուրավել, Ծիրա, Փերսա, Գիորգիծմինդա, Ծինուբան և Ախալցխայի Աբ թաղամասին։ Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ հունվարի 18-ից մինչև հունվարի 20-ի առավոտը…

Read More
Գազայի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեն սկսել է իր աշխատանքը Կահիրեում

Գազայի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեն սկսել է իր աշխատանքը Կահիրեում

Կահիրեում սկսվել է Գազայի հատվածի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեի առաջին նիստը, հաղորդում է Anadolu-ն։ Կոմիտեն պետք է կազմակերպի կարիքավորներին օգնություն և ծրագրի անկլավի հետպատերազմյան վերականգնումը։ Կառույցը Գազայի հատվածը կառավարելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի հսկողության ներքո՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի։ Կոմիտեն գլխավորում է Պաղեստինի ազգային վարչակազմի նախկին փոխվարչապետ Ալի Շաաթը,…

Read More
Լոնդոնը դեմ է արտահայտվել Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը

Լոնդոնը դեմ է արտահայտվել Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի առաջարկը՝ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինը իսկապես խաղաղություն է ցանկանում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում»,- ասել է պաշտոնյան ամերիկյան Politico հրատարակության հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ հիմնական դիվանագիտական…

Read More
Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին. Euronews

Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին. Euronews

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ժամանել է Պեկին և բանակցություններ վարել Չինաստանի իշխանությունների հետ՝ հայտնել է Euronews-ը: Սա Կանադայի առաջնորդի առաջին ուղևորությունն է ՉԺՀ՝ մեկ տասնամյակ տարաձայնություններից հետո՝ ներառյալ ԱՄՆ պահանջով Կանադայի կողմից 2018 թվականին չինական Huawei ընկերության բարձրաստիճան ղեկավարի ձերբակալությունը և կանադական 100% մաքսատուրքերը չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար: Պեկինում նախագահ Սի Ծինփինի և բիզնես…

Read More
Կարիբյան ավազանում կալանվել է վեցերորդ լցանավը. DW

Կարիբյան ավազանում կալանվել է վեցերորդ լցանավը. DW

«Հարավային նիզակ» համատեղ օպերատիվ խմբի ծովային հետևակայիններն ու նավաստիները, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և USS Gerald R. Ford ավիակրի աջակցությամբ, առանց միջադեպերի կալանել են «Վերոնիկա» լցանավը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը՝ գրել է DW-ն։ Հրամանատարության տվյալներով՝ լցանավը խախտել է Կարիբյան ավազանում ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար սահմանված կարանտինը։ Սա ԱՄՆ…

Read More
Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի ստեղծման մասին

Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի ստեղծման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը պետք է ղեկավարի Գազայի հատվածի վերակառուցումը: ԱՄՆ նախագահը կղեկավարի Խաղաղության խորհուրդը, որի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է, միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Ըստ AFP լրատվական գործակալության` խորհրդի ստեղծման մասին հաղորդվել է 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատ վարչակազմի ստեղծման վերաբերյալ…

Read More
Նոբելյան խաղաղության մրցանակ՝ Թրամփին. Մաչադոն իր մրցանակը նվիրել է ԱՄՆ նախագահին

Նոբելյան խաղաղության մրցանակ՝ Թրամփին. Մաչադոն իր մրցանակը նվիրել է ԱՄՆ նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ՝ քննարկելու Վենեսուելայի ապագան՝ Վաշինգտոնի կողմից Նիկոլաս Մադուրոյին գերեվարելուց հետո։   Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Մաչադոն, ով անցյալ տարի արժանացել էր Նոբելյան խաղաղության մրցանակի, լրագրողներին ասել է, որ իր մրցանակը հանձնել է Թրամփին՝ ի նշան Վենեսուելայի ազատության նկատմամբ նրա եզակի…

Read More
Գրենլանդիայում եվրոպական զորքերը չեն ազդի Թրամփի ծրագրերի վրա. Սպիտակ տուն

Գրենլանդիայում եվրոպական զորքերը չեն ազդի Թրամփի ծրագրերի վրա. Սպիտակ տուն

Գրենլանդիայում եվրոպական զորքերի տեղակայումը չի ազդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու Հանդեպ վերահսկողություն սահմաբելու որոշման վրա` հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։   «Ես չեմ կարծում, որ Գրենլանդիայում եվրոպական զորքերի ներկայությունը կազդի Թրամփի որոշումների կայացման գործընթացի կամ Գրենլանդիան ձեռք բերելու նրա նպատակի վրա»,- ասել է նա:   Հունվարի 14-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր,…

Read More
Մոսկվան հանդես է գալիս գլոբալ անվտանգության նոր ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով. Պուտին

Մոսկվան հանդես է գալիս գլոբալ անվտանգության նոր ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը և հանդես եկել ելույթով: Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը «Ռուսաստանի արդար շահերի տևական անտեսման և ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Կիևը և նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ և կայուն խաղաղության: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է,…

Read More
Զախարովան մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովին ուղղված քննադատությունները

Զախարովան մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովին ուղղված քննադատությունները

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց: Զախարովայի խոսքով՝ դա ընդամենը լրագրողի կարծիք է, Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով, և նա չի արել…

Read More
Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում զորավարժություններին. Մակրոն

Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում զորավարժություններին. Մակրոն

Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնը: «Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն» գործողությանը»,- նշել է նա: Մակրոնը հավելել է, որ ֆրանսիական առաջին ստորաբաժանումներն արդեն զորավարժությունների անցկացման վայրի ճանապարհին են: Հետագայում տեղի կունենա լրացուցիչ զորակազմի ժամանումը։ Ավելի վաղ Շվեդիան ևս զինվորականներ…

Read More