Թրամփը Գրենլանդիա զորքեր ուղարկած եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրք է սահմանել
2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10 տոկոսանոց մաքսատուրք։ Այս մասին Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նշված երկրներն ավելի վաղ զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ hաջակցություն Դանիայի: 2026 թվականի հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25 տոկոս։ …
