Կանցլեր Մերցը չի մասնակցի Թրամփի Խաղաղության խորհրդի ստորագրման արարողությանը

Կանցլեր Մերցը չի մասնակցի Թրամփի Խաղաղության խորհրդի ստորագրման արարողությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի նախաձեռնության ստորագրման արարողությանը և հինգշաբթի առավոտյան իր ելույթից հետո Դավոսից կմեկնի Բրյուսել՝ չորեքշաբթի հայտարարել է կառավարության խոսնակը։ Մերցը մասնակցելու է Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի հետ լարվածությունը և նախագահ Թրամփի սպառնալիքները՝ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք…

Read More
Դավոսում ելույթի ժամանակ Թրամփը կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին

Դավոսում ելույթի ժամանակ Թրամփը կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ անդրադառնալով մի շարք հարցերի: Նա կրկնել է իր պնդումը, որ ինքը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում: ԱՄՆ նախագահն իր ելույթը սկսել է՝ քննադատելով Եվրոպան, մայրցամաքն անվանելով խնդրահարույց: Ըստ Թրամփի՝ Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ: Նա նշել է, որ եվրոպական…

Read More
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան ստեղծում է ավելի ուժեղ ՆԱՏՕ

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան ստեղծում է ավելի ուժեղ ՆԱՏՕ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները, նշելով, որ Եվրոպան ներկայումս ստեղծում է նոր, ավելի ուժեղ դաշինք։ «Ստեղծվում է ավելի ուժեղ ՆԱՏՕ, քան սառը պատերազմի ավարտից հետո էր։ Եվրոպան ունակ է պաշտպանվելու: Մենք ստեղծում ենք նոր ՆԱՏՕ, որտեղ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի»,- ասել է Ստուբը չորեքշաբթի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կազմակերպված…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող շահառուները կստանան ֆինանսական աջակցություն Ախալցխայի քաղաքապետարանի կողմից

Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող շահառուները կստանան ֆինանսական աջակցություն Ախալցխայի քաղաքապետարանի կողմից

«Ախալցխայի քաղաքապետարանի 2026 թվականի բյուջեից սոցիալական օգնության տրամադրման կանոնների» համաձայն՝ Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող շահառուները կֆինանսավորվեն բժշկական զննումներով, այս հիվանդության ստացիոնար և ամբուլատոր բուժմամբ, ինչպես նաև դեղորայքով։ Եթե բժշկական ծառայությունների արժեքը վճարման ենթակա է, ներկայացվող փաստաթղթերն են՝ • Գրավոր դիմում (դիմող՝ շահառու կամ ցանկացած շահագրգիռ անձ); • ​​Դիմորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը;…

Read More
Վրաստանում  էլեկտրոնային սիգարետի և վեյփինգի օգտագործման կտրուկ աճը լուրջ մարտահրավեր է-Ծխախոտի դեմ պայքարի դաշինք

Վրաստանում էլեկտրոնային սիգարետի և վեյփինգի օգտագործման կտրուկ աճը լուրջ մարտահրավեր է-Ծխախոտի դեմ պայքարի դաշինք

Վասատնում «Ծխախոտի դեմ պայքարի դաշինքի» տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում էլեկտրոնային սիգարետի և վեյփինգի օգտագործման կտրուկ աճը դարձել է հատուկ մարտահրավեր։ Բացի այդ, ինչպես նշվում է կազմակերպության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ, բնակչության 75%-ը կողմ է փոփոխություններին, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են ծխախոտ գնելու տարիքային սահմանափակումը 18-ից բարձրացնել մինչև 21, ինչպես նաև փակ տարածքներում…

Read More
Վրաստանի դպրոցներում, դասերի ժամանակ, ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ

Վրաստանի դպրոցներում, դասերի ժամանակ, ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ

Վրաստանի հանրակրթական դպրոցներում, դասի ընթացքում, ուսուցիչները նույնպես չեն կարողանա օգտագործել բջջային հեռախոսներ։ Համապատասխան փոփոխությունը նախատեսված է հանրակրթության վերաբերյալ հայտարարված բարեփոխմամբ, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026-2027 ուսումնական տարում։ Դասի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելով՝ ուսուցիչները պետք է անձնական օրինակ ծառայեն աշակերտների համար։ «Այն փաստը, որ ուսուցիչը դասի ժամանակ աշակերտների հեռախոսների հետ միասին բջջային հեռախոսը…

Read More
Թրամփը զգուշացրել է, որ «կպայթեցնի Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

Թրամփը զգուշացրել է, որ «կպայթեցնի Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ իր երկիրը ուժով կպատասխանի, եթե Թեհրանն իրականացնի իր դեմ ենթադրյալ մահափորձի սպառնալիքները։ «Նրանք դա չեն անի, բայց ես ծանուցում եմ թողել։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ՝ ինչ էլ որ պատահի, մենք կպայթեցնենք ամբողջ երկիրը»,- ասել է նա News Nation-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Իրանի ղեկավարության կողմից շարունակվող սպառնալիքների…

Read More
Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու: Նա նաև նշել…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում

Սպիտակ տունը հրապարակել է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակը, որը ներառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում: Ցուցակի 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը, և այն տեղադրված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում: Սպիտակ տունը ձեռքբերումների ցանկում ներառել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ…

Read More
Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Դավոսի թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ թիվ 1 օդանավը նախազգուշական նպատակով է վերադարձել ավիաբազա: ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:   Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ…

Read More
Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տեղի կունենա միաժամանակ. Ալիև

Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տեղի կունենա միաժամանակ. Ալիև

«Եթե մենք չկարողանանք հասնել նրան, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ունենալ որևէ հավակնություն գլոբալ գործընթացների հետ կապված։ Այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացները ընթանում են զուգահեռ»,այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության ձևավորումը» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ «Անշուշտ, այս գործընթացներն ավարտվելու են միաժամանակ՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև…

Read More
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել. Ալիև

Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել. Ալիև

Անկասկած, եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկմանը իր ելույթում: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ խաղաղությունն այսօր դրսևորվում է երկկողմ համագործակցության ձևով: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է մատակարարել, ինչի արդյունքում Հայաստանում դրանց գինը նվազել է:…

Read More
Ֆոն դեր Լայենը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին

Ֆոն դեր Լայենը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին։ «Դավոսից անմիջապես հետո կմեկնեմ Հնդկաստան: Մոտ ենք առևտրային պատմական համաձայնագրի, ոմանք այն անվանում են բոլոր գործարքների գործարքը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավելել՝ այն կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը։ «Եվրոպան ցանկանում է գործարքներ կնքել ներկայիս տնտեսական աճի կենտրոնների հետ՝ Լատինական Ամերիկայից…

Read More