Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ
Սիրիայի անցումային կառավարության ներքին գործերի նախարարությունը վերահսկողություն է հաստատել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Ալ Աքթան բանտի նկատմամբ, որտեղ նախկինում անվտանգությունն ապահովում էր քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կոալիցիան։ Այդ մասին ասվում է Al-Ikhbaria հեռուստաալիքով հրապարակված հայտարարության մեջ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ Ալ Աքթանում պահվում է 2000 բանտարկյալ, ԻՊ-ի անդամների թիվը չի նշվում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝…
