Սույն թվականի Հունվարի 6-ին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն և Աստվածահայտնությունը։
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցեց Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Արժ. Տ. Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ և ներկայացրեց 2026թ․ Խաչքավորին։
Այս տարի Աստծո նախախնամությամբ և օրհնությամբ Խաչքավոր ընտրվեց Ախալցխայի բնակիչ եկեղեցու նվիրյալ զավակ ` Միքայել Հովեյանը։
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց ջրօրհնեքի կարգ և բաժանվեց ներկաներին։
Հանդիսավոր պատարագին մասնակցել և եկեղեցում հավաքված ծխական համայնքին տոների կապակցությամբ շնորհավորել է Սամցխե-Ջավախքի կրոնական գործերի պետական գործակալության համակարգող Էլվարդ Զազաձեն։
