«Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի» ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ։ Ռեկտորի ընտրությունները կկայանան հունվարի 30-ին, և 8 հոգուց բաղկացած գիտական խորհուրդը կորոշի, թե ով կղեկավարի ուսումնական հաստատությունը հաջորդ 4 տարիների ընթացքում։
«Ակադեմիական խորհրդի» անդամներից մեկի՝ Իրմա Քուրդաձեի խոսքով՝ ռեկտորի պաշտոնի համար գրանցվել են հետևյալ թեկնածուները.
Մերաբ Բերիձե – Բերիձեն 2012-13 թվականներին եղել է ՍՊՀՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, իսկ 2013-2018 թվականներին՝ ռեկտոր։ 2018 թվականից նա գիտական հարցերով ռեկտորի տեղակալն է։
Թինա Գելաշվիլի – ՍՊՀՀ-ի ռեկտոր 2007-12 թվականներին։
Վախթանգ Թաքթաքիձե – տնտեսագիտության դոկտոր։ Ինչպես նա մեզ պատմում է, 2017 թվականից դասավանդում է ՍՊՀՀ-ում տարբեր ոլորտներում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերում։
Ինչպես նշում է ռեկտոր Մակա Բերիձեն, վաղը ժամը 14:00-ին կկայանա հանրային հանդիպում, որտեղ թեկնածուները կներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։
Այս փուլում համալսարանի ռեկտորը Մակա Բերիձեն է, ով այս պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ՝ 8 տարի։ Բերիձեն այլևս իրավունք չունի մասնակցելու երրորդ ժամկետի ընտրություններին։
