Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։
«Շեշտվել է երկրների միջև երկկողմանի երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով միջազգային օրակարգի արդիական հարցերը։
Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային։
Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը», — ասվում է հայտարարության մեջ։
