Ախալցխայի հաջողակ մարզիկները պարգևատրվեցին սպորտում ձեռք բերած հաջողությունների համար

Ախալցխայի հաջողակ մարզիկները պարգևատրվեցին սպորտում ձեռք բերած  հաջողությունների համար

Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպեցին  Ախալցխայի հաջողակ մարզիկների հետ։

Թորնիկե Խուցիշվիլիին, Ասիա Այվազյանին, Անի Ռաստակյանին, Սոֆի Կուրմաշվիլիին, Սաբա Նեբաձեին, Հովհաննես  Գրիգորյանին և Արթուր Աղաբաբյանին շնորհվեցին շնորհակալագրեր սպորտում ունեցած հաջողությունների և Ախալցխայի մունիցիպալիտետի անունը հանրահռչակելու համար։

Մարզիկներն ու նրանց մարզիչները քաղաքապետի ծրագրի շրջանակներում կստանան դրամական պարգևներ։