Ախալցխայի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ «Դեգրադացված արոտավայրերի վերականգնման և կայուն կառավարման բազմաբնույթ նախագծի» շնորհանդեսը, որն իրականացնում է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) և Ադապտացիայի հիմնադրամի աջակցությամբ։
Նախագիծը նախատեսում է Խակ, Տղեմլանայի և Մուգարեթիի երեք գյուղերի արոտավայրերի կայունության, արտադրողականության և ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաև ռոտացիոն արածեցման պրակտիկայի խթանում։
Հանդիպմանը մասնակցել են Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Նախագիծը Ախալցխայի քաղաքապետարանում իրականացվում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային զարգացման գործակալության կողմից։
