Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց   «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց 2025թ․ նոյեմբերին Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի լույս ընծայած «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին՝ ձեռագրերի ազգային կենտրոնի արևելյան և հայկական ձեռագրերի բաժնի վարիչ Դալի Չիտունաշվիլին, Խաթունա Գափրինդաշվիլիին, Իրմա Խոսիտաշվիլիին և խմբագիր՝ Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Նաթիա Չանտլաձեին։
Հանդիպմանը ներկա էր նաև անվանի հայագետ Նինո Ափցիաուրին։
Ա․Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ձեռագրերի կենտրոնի ղեկավարությանը և գիտաշխատողներին կատարած հսկայական աշխատանքի և տեղում պահվող միջնադարյան հայկական ձեռագրերի հազվագյուտ նմուշները նման բարձրորակ հրատարակությամբ հանրությանը ներկայացնելու համար։ Նա հավելեց, որ գիտական այս աշխատությունը բացառիկ արժեք է ոլորտի մասնագետների համար։
Դեսպանն արժևորեց նաև ներկաներից յուրաքանչյուրի ներդրումը Վրաստանում հայագիտության ոլորտի շարունակելիությունն ապահովելու գործում։