Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպեցին Ախալցխայի հաջողակ մարզիկների հետ։
Թորնիկե Խուցիշվիլիին, Ասիա Այվազյանին, Անի Ռաստակյանին, Սոֆի Կուրմաշվիլիին, Սաբա Նեբաձեին, Հովհաննես Գրիգորյանին և Արթուր Աղաբաբյանին շնորհվեցին շնորհակալագրեր սպորտում ունեցած հաջողությունների և Ախալցխայի մունիցիպալիտետի անունը հանրահռչակելու համար։
Մարզիկներն ու նրանց մարզիչները քաղաքապետի ծրագրի շրջանակներում կստանան դրամական պարգևներ։
