Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում են բնակչության հետ հանդիպումները՝ «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, տեղակալներ Բեսիկ Բլիաձեն, Համբարձում Բաբոյանը, մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեն հանդիպել են Ծիրա, Մեքելծմինդա և Ծուղրութ գյուղերի բնակչության հետ։
Հանդիպումների ընթացքում տեղացինեռրը խոսել են իրենց բնակավայրերի կարիքների մասին, արտահայտել իրենց կարծիքները և ներկայացրել ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծային առաջարկներ։ Նախատեսվում էր իրականացնել նշված գյուղերի ներքին ճանապարհի վերականգնումը։
Յուրաքանչյուր գյուղ կստանա միջոցներ ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար՝ հաշվի առնելով բնակչության թիվը։
Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդի մեծամասնական պատգամավոր Մկրտիչ Գինոսյանը և քաղաքապետի ներկայացուցիչը Ծուղրութի վարչական միավորում։
