Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալով՝ Վան Ին կարևորել է, որ 2026 թվականին Չինաստանն ու ԱՄՆ-ը շարժվեն դեպի փոխադարձ հարգանք: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում և նպաստել հարաբերությունների կայուն զարգացմանը: «Եթե…
