Օրբանը 16 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի առաջ է կանգնած
Հունգարիան ապրիլի 12-ին պատրաստվում է խորհրդարանի ընտրությանը։ Median-ի վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը մեծացրել է իր առավելությունը վարչապետ Օրբանի «Ֆիդեսի» նկատմամբ։ Վիկտոր Օրբանը 16 տարի ղեկավարում է երկիրը, ինչպես նաև «Ֆիդես» ազգայնական կուսակցությունը։ Նրան մեղադրում են ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու համար։ Այժմ Օրբանը հակադրվում է Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությանը: Մադյարը…
