Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում

Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում
Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում։
Ժողովներում տեղի բնակչությունը մեծամասնությամբ ընտրում է գյուղի համար առաջնահերթ նախագծերը։
Ընդհանուր ժողովներում Սուլդայում, Կարծախիում, Բոզալիում, Արագվայում, Մաջադիայում, Թոթխամում, Կորխում , Օրջայում, Իխտիլայում, Մեծ Սամզարում Փոքր Սամսար ում, Մերենյաում, Բարալեթիում բնակվող բնակչությունը որոշել է առաջնահերթ նախագծերը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ինքնակառավարման ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյանը, Արա Մովսեսյանը, Վաչագան Ծորմուտյանը և Վահան Բաթոյանը, բնակչության կարիքները որոշելու համար երկխոսության ռեժիմով զրուցել են տեղացիների հետ, քննարկել բնակչության համար առաջնահերթ ոլորտները և ընտրել այն նախագծերը, որոնք առավելագույնս համապատասխանում են նրանց կարիքներին։
Իր հերթին, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները մանրամասն լսել են բնակչության կողմից բարձրացված կարևոր հարցերը և խոստացել են աջակցել դրանց իրականացմանը գյուղի ծրագրի շրջանակներում։
Հարկ է նշել, որ «Գյուղի աջակցության ծրագիրը» նպաստում է քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը՝ ինչպես իրենց գյուղի համար կարևոր խնդիրների լուծման, այնպես էլ համայնքի առաջնահերթությունների և ապագա զարգացման ուղղության որոշման գործում։
«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 000 լարի։