Ախալքալաքում անցկացվեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» նախագծի շնորհանդես

Ախալքալաքում անցկացվեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար»  նախագծի շնորհանդես
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ, , մասնակցեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» (RDYE) նախագծի շնորհանդեսին։
Վարչական միավորներում քաղաքապետի լիազորների և ներկայացուցիչների հետ հանդիպումը վարեցին «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» նախագծի տնօրեն Գիգա Սարուխանաշվիլին և գործընկեր կազմակերպության՝ «Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի» ղեկավար Շորենա Թեթվաձեն։
Նախագիծը կենտրոնացած է 18-35 տարեկան երիտասարդների ներգրավման և զարգացման վրա։
Մելքոն Մակարյանը ելույթում նշեց, որ «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» ծրագիրը շատ կարևոր նախագիծ է, որը աջակցում է տարածաշրջանում ապրող երիտասարդությանը և նպաստում երկրի տնտեսության զարգացմանը։
Հանդիպման կազմակերպիչները միջոցառման շրջանակներում խոսեցին երիտասարդ ձեռներեցների հաջողությունների և տարածաշրջաններում նախագծի իրականացման դրական կողմերի մասին։
«Գյուղական զարգացման երիտասարդական ձեռներեցություն» (RDYE)-ը նախագիծ է, որն իրականացվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) ֆինանսավորմամբ՝ Mercy Corps Georgia-ի կողմից։ Նախագիծը աջակցում է երիտասարդներին ձեռներեցական հմտությունների և կարողությունների զարգացման գործում: Նախագիծն իրականացվում է Վրաստանի չորս շրջաններում և ընդգրկում է 18 մունիցիպալիտետ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետը: