Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհդական Վահագն Տոնոյանը և դեսպանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Մեծն բանաստեղծի շիրիմին։ Նույն օրը նրանք այցելեցին Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի գյուղի հանրային դպրոց։
Օրվա խորհրդին համահունչ` ՀՀ դեսպանությունը դպրոցին նվիրեց հայ և վրաց գեղարվեստական գրականություն, որին հաջորդեց աշակերտների մասնակցությամբ՝ Թումանյանին նվիրված գրական միջոցառումը։ Ավարտին, դպրոցի տնօրեն Հրանուշ Խուբլարյանը՝ կարևորելով օրվա նշանակությունը, շնորհակալություն հայտնեց գրադարանը նոր գրքերով համալրելու համար։
