Ախալցխայի շախմատի առաջնության հաղթողները պարգևատրվեցին քաղաքապետարանի կողմից

Ախալցխայի  շախմատի առաջնության հաղթողները պարգևատրվեցին քաղաքապետարանի կողմից

Ախալցխայի  քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, իր տեղակալ Գիորգի Մելիքիձեի և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ միասին, պարգևատրեց շախմատի առաջնության հաղթողներին։

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային առաջնության շախմատի մրցաշարը տեղի ունեցավ Ախալցխայում երեք օրվա ընթացքում։Առաջնությանը մասնակցեցին 8-ից 12 տարեկան աղջիկներ և տղաներ։

Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ֆեդերացիային վերջին տարիներին հաջող գործունեության համար Վրաստանի շախմատի ֆեդերացիան որպես նվեր նվիրեց «շախմատային ռոբոտ»։