Ախալցխայի քաղաքապետը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ լիագումար նիստին

Ախալցխայի քաղաքապետը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ լիագումար նիստին

Ստրասբուրգում ընթանում է  Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ լիագումարի նիստ, որին մասնակցում է նաև Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։

Վարլամ Ծիկլաուրին ընտրվել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Վրաստանի պատվիրակության անդամ՝ 5 տարի ժամկետով։

Լիագումար նիստում կքննարկվեն տարածաշրջանի համար կարևոր հարցեր։ Կոնգրեսը նաև կընտրի տեղական և տարածաշրջանային իշխանությունների պալատների նոր նախագահ, նախագահներ և փոխնախագահներ։

Վրաստանից նիստին կմասնակցեն Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, քաղաքային խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նինո Վարդոսանիձեն, Փոթիի քաղաքապետ Բեքա ՎաՃարաձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ Գոգի Փուտկարաձեն, ինչպես նաև Գարդաբանիի, Զուգդիդիի և Քութաիսիի քաղաքային խորհուրդների անդամներ Թամար Խաչիձեն, Բելա Մոսիան և Թեկլա Մեբուրիշվիլին։