Ախալցխացի բռնցքամարտիկ Անդրանիկ Ջանամյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային մենամարտում հաղթանակ կրելու համար

Ախալցխացի բռնցքամարտիկ Անդրանիկ Ջանամյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային մենամարտում հաղթանակ կրելու համար

Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին հանդիպել են հաջողակ երիտասարդ բռնցքամարտիկ Անդրանիկ Ջանամյանի հետ, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և մաղթել շարունակական հաջողություններ ապագայում։

Մարզիկին քաղաքապետարանի անունից շնորհվել է շնորհակալագիր՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային մենամարտում տարած հաղթանակի և Ախալցխան հայտնի դարձնելու  համար։

Հատկանշական է, որ Անդրանիկ Ջանամյանը իր դեբյուտային արտագնա մենամարտում 6 ռաունդանոց դիմակայությունում հաղթել է տեղացի բռնցքամարտիկ Բիլալ Չանգոդեյին և վերջին ռաունդում հաղթել մրցակցին։
Հանդիպմանը մասնակցել են Ախալցխայի մարզական միության ղեկավար Զիգմունդ Զիլբերշտեյնը և մարզիկի մարզիչը։