Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ կողմերը քննարկել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը։

«Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը գնահատում է ԵԱՀԿ-ի կարևոր դերը, այդ թվում՝ հակամարտությունների հետ կապված հարցերում։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին, իրականացված օրենսդրական փոփոխություններին և ժողովրդավարական պետությունում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը», — նշվում է տեղեկատվության մեջ։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։