Ախալցխայում «Գլոբալմեդ» համալսարանական կլինիկան առաջարկում է անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ

Ախալցխայում «Գլոբալմեդ» համալսարանական կլինիկան առաջարկում է անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ

Մարտի 14-ին Ախալցխայում «Գլոբալմեդ» համալսարանական կլինիկան,առաջարկում է անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ  Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ։

Արշավի նպատակն է բնակչության համար անվճար բժշկական խորհրդատվություն տրամադրելը և հիվանդությունների կանխարգելումը։ Բնակչությունը հնարավորություն կունենա ստանալ բարձրակարգ բժշկական խորհրդատվություն, որտեղ ախտորոշիչ նպատակներով տեղում կկատարվի ուլտրաձայնային հետազոտություն և կարդիոգրաֆիա։

Բժշկական թիմում կներառվեն հետևյալ ոլորտների բարձրակարգ մասնագետներ՝
• Վնասվածքաբան
• Սրտաբան
• Նյարդաբան
• Ուռուցքաբան
• Գինեկոլոգ
• Վիրաբույժ
• Մանկաբույժ
• Վարակիչ հիվանդությունների մասնագետ
• Թերապևտ

Եթե հիվանդները ցանկություն հայտնեն նախնական խորհրդատվությունից հետո, տարածաշրջանից Թբիլիսիի կլինիկա կազմակերպված տեղափոխումը կապահովվի անվճար։ Թբիլիսիում հիվանդներին կդիմավորի համակարգողը, որը կտրամադրի նրանց լիարժեք աջակցություն։ Կլինիկա այցելելիս բժշկի խորհրդատվությունը դեռևս անվճար կլինի, իսկ ախտորոշումը պարզելու համար լրացուցիչ հետազոտությունները կիրականացվեն հատուկ զեղչված գնով։

Հիվանդների գրանցման ժամեր՝ 10:00 — 15:00

Հասցե՝ Ախալցիխե, Ռուսթավելի փողոց, №124 (Մշակութային հաստատությունների միության շենք):
Հետաքրքրության դեպքում խնդրում ենք կապ հաստատել կոնտակտային անձի՝ Թամար Սամսոնիձեի հետ՝ 599707526 հեռախոսահամարով: