Սամցխե-Ջավախքի նահանգապետ Զաալ Գելաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում նահանգապետը համայնքների ղեկավարների հետ քննարկել է տարածաշրջանում իրականացվող և նախատեսված նախագծերը։ Ուշադրության կենտրոնում են եղել համայնքների երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, ենթակառուցվածքային նախագծերը, քաղաքային ծառայությունների բարելավումը և բնակչության կարիքներին համապատասխանող ծրագրերի արդյունավետ իրականացումը։
Նահանգապետի աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, նահանգապետի աշխատակազմի ղեկավար Վախթանգ Մերաբիշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն և տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն։
