Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ռեջեփ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում և ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին: Հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Վերջինս խստորեն դատապարտել է Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումները և բողոք հայտնել այդ կապակցությամբ:…
