ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն շտապում մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն շտապում մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատժամիջոցների ռեժիմը դեռևս քննարկվում է ԱՄՆ նախագահի վարչակազմում։ Լրագրողը Սպիտակ տան մամուլի քարտուղարին հարցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի քանի երկրի նկատմամբ նավթային պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ հայտարարության մասին։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյոք սահմանափակումների մեղմումը կարող է ազդել Ռուսաստանի և Վենեսուելայի…

Read More
Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ազգային ոստիկանության պետ Ահմադ-Ռեզա Ռադանը մահվան սպառնալիք է հնչեցրել երկրի այն բնակիչների հասցեին, որոնք հակապետական բողոքի ցույցեր են կազմակերպում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմի ֆոնին: «Եթե որևէ մեկը գործի թշնամու ցանկություններին համապատասխան, մենք նրանց կհամարենք ոչ թե ցուցարարներ, այլ՝ թշնամիներ։ Մենք նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամիների հետ»,- ասել է Ռադանը…

Read More
Թրամփը պահանջել է, որ Իրանն անհապաղ հեռացնի ականները Հորմուզի նեղուցից

Թրամփը պահանջել է, որ Իրանն անհապաղ հեռացնի ականները Հորմուզի նեղուցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատ դաշտեր տեղադրելու փորձ անող ցանկացած նավ, հայտնում է Bloomberg-ը: Թրամփը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավագնացության համար ցանկացած սպառնալիք լիովին վերացնելու համար։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են ականապատման համար նախատեսված մոտորանավակներ կամ նավեր։ Ըստ…

Read More
Պակիստանն օգնություն է առաջարկում Սաուդյան Արաբիային՝ Իրանի հարձակումների ֆոնին

Պակիստանն օգնություն է առաջարկում Սաուդյան Արաբիային՝ Իրանի հարձակումների ֆոնին

Պակիստանն անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ հայտարարել է երկրի վարչապետի մամուլի քարտուղարը, քանի որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-Իսրայելի հարվածներին՝ թիրախավորելով Պարսից ծոցի երկրները։ Սաուդյան Արաբիան և միջուկային զենք ունեցող Պակիստանը, որը սահմանակից է Իրանին, անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանական համաձայնագիր են ստորագրել՝ ամրապնդելով իրենց վաղեմի գործընկերությունն անվտանգության ոլորտում։ Համաձայնագիրն այժմ փորձության է ենթարկվում Արևմտյան Ասիայում…

Read More
Ռուսաստանն արագ կորցնում է հարևան երկրներում քարոզչական աշխատանքի իր գործիքակազմը. Պեսկով

Ռուսաստանն արագ կորցնում է հարևան երկրներում քարոզչական աշխատանքի իր գործիքակազմը. Պեսկով

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է՝ «թշնամական սոցիալական ցանցերի» դեմ մշտական պայքարի պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ներքին Max մեսենջերը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում: «Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում»,- պարզաբանել է Պեսկովը՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կայացած համաժողովում։…

Read More
Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է հրդեհվել հարձակումից հետո

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է հրդեհվել հարձակումից հետո

Բեռնատար նավի հետ կապված արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հորմուզի նեղուցում։ Անհայտ զենքի հարվածից հետո նավի վրա մեծ հրդեհ է բռնկվել, և անձնակազմի անդամները սկսել են տարհանվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO): Reuters-ի տվյալներով՝ նավը աղետի ազդանշան է ուղարկել և շտապ օգնություն խնդրել։ Անձնակազմն այժմ լքում է այրվող նավը։ Լրատվականը նշում…

Read More
Ռուսաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի օգնում Իրանին՝ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով

Ռուսաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի օգնում Իրանին՝ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով

CNBC-ի հետ հարցազրույցում Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանն Իրանին է տրամադրում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալներ, և եթե այո, ապա ինչո՞ւ է Թրամփի վարչակազմը վերացրել պատժամիջոցները, որոնք արգելում էին Հնդկաստանին գնել ռուսական նավթ։ Ուիթքոֆն ասել է, որ ինքն ու նախագահի փեսա…

Read More
Սուտ է պնդումը, թե Իրանը ծրագրել էր հարվածել ԱՄՆ-ին կամ ամերիկյան զինված ուժերին. Արաղչի

Սուտ է պնդումը, թե Իրանը ծրագրել էր հարվածել ԱՄՆ-ին կամ ամերիկյան զինված ուժերին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իքս սոցցանցում հերքել է այն պնդումները, թե Թեհրանը ծրագրել էր առաջինը հարվածել ԱՄՆ-ին ՝ դրանք անվանելով ոչ հավաստի: «Սուտ է պնդումը, թե Իրանը ծրագրել էր հարվածել ԱՄՆ-ին կամ ամերիկյան զինված ուժերին»,- գրել է Արաղչին: Նա ընդգծել է, որ նման մեղադրանքներն օգտագործվում են բացառապես Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական գործողություններն…

Read More
ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին Մերձավոր Արևելքում

ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին Մերձավոր Արևելքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ նոր հարվածների մասին։ Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի՝ մարտի 10-ի լույս 11-ի գիշերն Իրանը վերսկսել է հարձակումները Պարսից ծոցի իր հարևանների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական և ամերիկյան թիրախների վրա։ Իրանի պետական ​​լրատվամիջոցները պնդում են, որ հրետակոծությունն «ամենաինտենսիվն ու…

Read More
Պուտինը մեկ շաբաթում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իրանի նախագահի հետ

Պուտինը մեկ շաբաթում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։   Նախորդ զրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին՝ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ մի շարք բանակցություններից հետո։ Մարտի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   Ռուսական կողմը հայտնել է, որ վերջին…

Read More
Զելենսկին և Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և աջակցությունը Կիևին

Զելենսկին և Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և աջակցությունը Կիևին

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և էներգետիկ ոլորտներում Կիևին աջակցության հարցերը: «Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնում և պաշտպանենք կյանքեր: Միևնույն ժամանակ, Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել իր ՀՕՊ-ը, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից»,- նշել…

Read More
Իրանի հատուկ ծառայությունները 30 մարդու են ձերբակալել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով

Իրանի հատուկ ծառայությունները 30 մարդու են ձերբակալել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով

Իրանի հատուկ ծառայությունները 30 մարդու են ձերբակալել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով: Այդ մասին հայտնել է երկրի հետախուզության նախարարությունը։ Ձերբակալվածների և նրանց ձերբակալման հանգամանքների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին գեներալ Էսմայիլ Քանիին, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանումը, կասկածել են իսրայելական «Մոսադ»-ի օգտին…

Read More