ԱՄՆ-ն մտադիր է վերացնել որոշ պատժամիջոցներ իրանական նավթի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ-ն մտադիր է վերացնել որոշ պատժամիջոցներ իրանական նավթի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Սպիտակ տունը քննարկում է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը: Դա վերաբերում է լցանավերում բեռնված և արդեն ծովում գտնվող նավթին: Նախարարի խոսքով՝ այն կազմում է 140 միլիոն բարել և բավարար է համաշխարհային շուկան 10 օրից մինչև երկու շաբաթ մատակարարելու համար։ Ընդ որում՝ Բեսենթը փարատել է այն մտահոգությունը,…

Read More
ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

Եվրամիությունը նախկինի պես մտադիր է մինչև 2026 թվականի վերջն ամբողջությամբ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) ներկրումից՝ չնայած էներգակիրների մատակարարման հետ կապված ճգնաժամին, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Հարցին, թե արդյոք ԵՄ-ն կհետաձգի Ռուսաստանից…

Read More
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 21-ին՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Կիևի բանակցային խումբն արդեն մեկնել է ԱՄՆ: «Ուկրաինական թիմը՝ բանակցային խմբի քաղաքական մասը, արդեն ճանապարհին է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք հանդիպում ենք ակնկալում շաբաթ»,- ասել է Ուկրաինայի նախագահը և նշել, որ…

Read More
Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը. Նեթանյահու

Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրանական ռազմական օբյեկտների վրա ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածներից հետո Թեհրանը «կորցրել է բալիստիկ հրթիռներ արտադրելու ունակությունը»։ Նա պնդել է, որ հարվածել են հրթիռային արդյունաբերության հիմնական տարրերին, ինչը լրջորեն սահմանափակել է Իրանի զենքի հնարավորությունները։ Նեթանյահուն ընդգծել է նաև, որ դա վերաբերում է ռազմական ենթակառուցվածքներին, այլ ոչ թե էներգետիկ օբյեկտներին։ Իրանի…

Read More
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար

Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար

Մարտի 19-ին ռուսական Սու-30 կործանիչը խախտել է Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովի Վայնդլո կղզու մոտակայքում` հաղորդել է երկրի գլխավոր շտաբը: Ռուսական ռազմական ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում մնացել է մոտ մեկ րոպե՝ առանց թռիչքի պլանի և Էստոնիայի օդային ծառայության հետ ռադիոկապի: Օդային սահմանի խախտմանն արձագանքել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը, որը տեղակայված է Էմարի ավիաբազայում՝ Բալթյան…

Read More
Իրանը հայտնում է ամերիկյան F-35 կործանիչի խոցման մասին

Իրանը հայտնում է ամերիկյան F-35 կործանիչի խոցման մասին

Իրանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը` հաղորդել են տեղական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ Թիմ Հոքինսը հայտնել է, որ ինքնաթիռը կատարել է արտակարգ վայրէջք: Նա մանրամասնել է, որ կործանիչը վայրէջք է կատարել Իրանի երկնքում առաքելությունն ավարտելուց հետո, սակայն չի մանրամասնել, թե ինչն է…

Read More
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։     Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության…

Read More
ԱՄՆ-ից ազդանշաններ ենք ստանում ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին. Զելենսկի

ԱՄՆ-ից ազդանշաններ ենք ստանում ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ Հունգարիայի և Սլովակիայի պատճառով հետաձգվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրումը։ Զելենսկին հայտարարել է՝ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն էլ փակուղում է հայտնվել, ինչը ևս թուլացնում է Մոսկվայի վրա ճնշումը։ «Իսկ Վաշինգտոնը մեղմացրել է որոշ պատժամիջոցներ, դա որոշ չափով հարստացնում է Ռուսաստանի ռազմական…

Read More
Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով. Փիթ Հեգսեթ

Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով. Փիթ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը խորտակել կամ վնասել է իրանական առնվազն 120 ռազմանավ, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով։ ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ խոցել են 7000 թիրախ, հասնում են վճռական հաղթանակի՝ Վաշինգտոնի պայմաններով:   «Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»,-…

Read More