Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով

Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով

Հունգարիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարձակումը «Թուրքական հոսք» գազատարի վրա կդիտվի որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի համար, և Բուդապեշտն իրավունք ունի նախաձեռնելու դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի կիրարկումը։ «Ուկրաինայի ևս մեկ նման հարձակում կգնահատվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավարը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել…

Read More
Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան

Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան

Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ: «Դիմում եմ մուսուլմանական երկրներին և մեր սիրելի հարևաններին: Դուք մեր եղբայրներն եք, և մենք ձեզ հետ կոնֆլիկտի չենք ձգտում»,- նշել է Իրանի նախագահը: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը: Իրանի արտգործնախարարն էլ մուսուլմանական պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում հարց է բարձրացրել՝…

Read More
Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա. Իսրայել Կաց

Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա. Իսրայել Կաց

Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ամերիկյան զինվորականների կողմից Իրանին և նրա կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իսրայել Կացը նշել է, որ Թել Ավիվը վճռական է՝ շարունակելու գլխավորել Իրանի դեմ հարձակումը, գլխատել հրամանատարներին և խափանել Թեհրանի ռազմավարական հնարավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ…

Read More
Հարված է հասցվել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին

Հարված է հասցվել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին

ԱՄՆ-ը և Իսրայելը հարված են հասցրել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին: Տեղեկությունը հաստատել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունից՝ փոխանցում է Tasnim գործակալությունը։ Գերատեսչության տվյալով՝ հարվածը հասցվել է այսօր առավոտյան։ Նշվում է, որ հարձակման հետևանքով ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել: Հարակից շրջանների բնակիչների համար վտանգ չկա։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը հակասում է…

Read More
ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Իլոն Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի ներդրողներին մոլորության մեջ գցելու համար

ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Իլոն Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի ներդրողներին մոլորության մեջ գցելու համար

Սան Ֆրանցիսկոյի երդվյալ ատենակալների դատարանը եզրակացրել է, որ Իլոն Մասկը մոլորության մեջ է գցել ներդրողներին Twitter-ը գնելուց առաջ և պետք է փոխհատուցում վճարի՝ հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալով՝ 2022 թվականին գործարարը հրապարակայնորեն հայտարարել է սոցցանցում մեծ թվով կեղծ հաշիվների մասին և դիտարկել գործարքից հրաժարվելը։ Դա, դատարանի կարծիքով, կարող էր ազդել ընկերության արժեքի վրա: Ներդրողների փոխհատուցման…

Read More
Երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, արդեն սկսվել է. Վուչիչ

Երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, արդեն սկսվել է. Վուչիչ

Երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, արդեն սկսվել է, պարզապես մենք դրա մասին պաշտոնապես չենք խոսում՝ հայտարարել է Սերբիայի նաագահը: «Նավթի, գազի և հազվագյուտ մետաղների համար պայքարը վաղուց է ընթանում։ Առաջին և երկրորդ աշխարհամարտերը սկսվեն էին տարածաշրջանային հակամարտություններից. միայն հետո ձևավորվեցին խոշոր միություններ»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը Berliner Zeitung-ի հետ հարցազրույցում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ…

Read More
ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները

Հորմուզի նեղուցի սահմանափակման և տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։ «Այս նավթը նախատեսվում էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների…

Read More
Դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը. Թրամփ

Դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը. Թրամփ

Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը, դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը՝ Truth Social-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ չնայած գրառումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր չի կնքելու, քանի որ, նրա ձևակերպմամբ, առավելություն ունեցող կողմը չի գնում հրադադարի: «Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանքները, արդյունաբերական բազան,…

Read More
Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության

Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության

Թեհրանը պետք է «լուրջ զիջումների» գնա և «արմատապես փոխի իր դիրքորոշումը»՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության ժամանակ։ Այդ մասին հաղորդել է BFMTV-ն։ Եթե դա տեղի ունենա, ապա հնարավոր կլինի հասնել «Իրանի և նրա տարածաշրջանային հարևանների միջև խաղաղ համակեցության՝ միաժամանակ թույլ տալով իրանցի ժողովրդին ազատ կառուցել…

Read More
Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico

Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico

Եվրոպական հանձնաժողովը կարող է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված եվրոպական ֆինանսավորումը, դատական ​​հայցեր է պատրաստում Բուդապեշտի դեմ և կարող է զրկել նրան ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից՝ ի պատասխան Կիևի համար 90 միլիարդ եվրո ռազմական ֆինանսավորումը հաստատելուց հրաժարվելուն։ Այդ մասին հաղորդել է Politico պարբերականը ԵՄ գագաթնաժողովից հետո։ Ըստ թերթի՝ Եվրահանձնաժողովը «լուրջ պատժամիջոցներ» է պատրաստում ապրիլի 23-24-ը Կիպրոսում…

Read More