Meta-ն և Google-ը պարտվել են դեռահասների համար հարթակների վնասակարության վերաբերյալ դատին
Լոս Անջելեսում դատարանի կայացրած վճիռը կարող է շրջադարձային լինել ամբողջ թվային արդյունաբերության համար՝ հաղորդում է BBC-ն: Դատարանը փաստացիորեն ընդունել է, որ Instagram-ը և YouTube-ը չեզոք ծառայություններ չեն, այլ համակարգեր, որոնք միտումնավոր նախագծված են կախվածություն առաջացնելու համար: Պատասխանատվությունը դրվել է նրանց սեփականատերերի՝ Meta-ի և Google-ի վրա։ Այժմ ընկերությունները պարտավոր են 6 միլիոն դոլար վճարել 20-ամյա աղջկան, որը…
