Ախալցխայում բեռնատար վագոն է հրդեհվել

Ախալցխայում բեռնատար վագոն է հրդեհվել

Ախալցխայի բեռնատար կայարանում բեռնատար վագոն է հրդեհվել։ Դեպքի վայրում են ոստիկանությունը, հրշեջ մեքենաները և շտապօգնության մեքենան։

Ինչպես հայտարարում է տեղացիներից մեկը, վագոնը դատարկ է, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Այս փուլում կրակը չի տարածվել այլ վագոնի  վրա։

Դեպքի վայրում աշխատում են երկու հրշեջ ջոկատներ։