Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության լայն շրջանակ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ տնտեսական կապերի ապագա հեռանկարներին։
«Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը», — ասվում է հայտարարության մեջ։
