Վրաստանի փաստաբանական ասոցիացիայի նախագահը, Ռումինիայի փաստաբանական ասոցիացիայի հրավերով, աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում: Այս մասին հայտնել է Վրաստանի փաստաբանական ասոցիացիան:
Տեղեկատվության համաձայն, այցի ավարտին Վրաստանի և Ռումինիայի ասոցիացիաների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը կհամագործակցեն մասնագիտական չափորոշիչների փոխանակման և մասնագիտական կրթության զարգացման գործում:
«Այցի շրջանակներում Իրակլի Կանդաշվիլին իր ռումինացի գործընկերներին ներկայացրել է Վրաստանի փաստաբանական ասոցիացիայի ինստիտուցիոնալ կարգավորման վերաբերյալ հանրային զեկույց, որտեղ նա խոսել է ասոցիացիայի կառավարման կառուցվածքի, անդամների մասնագիտական զարգացման և էթիկական չափորոշիչների ապահովման հարցերի մասին:
Նախագահը նաև անդրադարձել է ինստիտուցիոնալ ամրապնդման ժամանակակից մոտեցումներին և միջազգային համագործակցության կարևորությանը», — ասվում է տեղեկատվության մեջ:
